
14-03-2025 | 20:55
Չինաստանում հնագետները հարյուրավոր դամբարաններ և մասունքներ են հայտնաբերել, այդ թվում՝ մի քանի բրոնզե թրեր, որոնք վերաբերում են «Պատերազմող թագավորությունների» ժամանակաշրջանին՝ ավելի քան 2200 տարի առաջ, գրում է Live Science-ը։
Դամբարաններն ու արտեֆակտները հայտնաբերվել են Դենչեն գյուղի Բայչժուան գերեզմանատանը, որը Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Սյանյան քաղաքի մաս է կազմում:
Հնագետներն ասում են, որ 2023 թվականի նոյեմբերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի քան 500 մշակութային առարկաներ, այդ թվում՝ թրեր, պղնձե եռոտանիներ, ծիսական անոթներ, խեցեղեն, նեֆրիտի օղակներ, լաքապատ իրեր, նավակներ և երկու ձիու կմախքի կողքին թաղված կառք:
Գերեզմանատան 174 դամբարաններում հայտնաբերվել են արտեֆակտներ, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա․ 478-ից 221 թվականներով: Հնագետները հայտնաբերել են նաև Չինաստանի Հան դինաստիայի երկու դամբարան (մ.թ.ա. 206 - մ.թ. 220 թթ․):