CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ263

Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով. հայտարարություն

Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով. հայտարարություն

Շուրջ մեկ տասնյալ հայաստանյան լրագրողնական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններին ու որակումներին։

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին լայն արձագանք են ստացել հունիսի 18-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»  հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններն ու որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։

Հիշեցնենք, որ Սոլովյովը, վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից, ՀՀ իշխանություններին և մասնավորապես վարչապետին անվանել է սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ) և տարակուսել, թե՝ «Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին․․․»։

Եթե հաշվի առնենք վերոհիշյալ հեռուստաընկերության պետական կարգավիճակը և այն, որ Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ապա կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում առկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։ Ավելին՝ նույն առիթով նմանատիպ տեսակետներ են հայտնել նաև իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներ և Կրեմլի տրամադրությունները տարածող փորձագետներ։

Այսպիսով, ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական-քաղաքական և նույնիսկ իրավական գործընթացներին՝ փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հայտնի է, որ վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ ՀՀ տարածքում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերությունը, խախտելով օրենսդրական և մասնագիտական տարրական պահանջները,  տարածել են ապատեղեկություն, կեղծ լուրեր, ատելություն և խտրականություն պարունակող բովանդակություն, ակնհայտ վիրավորանք Հայաստանի հասցեին։ Այդ դատապարտելի արշավի առաջամարտիկներից եղել և մնում է վերոհիշյալ Սոլովյովը՝ իր կողմից  հրավիրվող «փորձագետներով» հանդերձ։

Դա է պատճառը, որ նրա հաղորդումներն արգելափակվել են ՀՀ հանրային մուլտիպլեքսում, և նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական բանակցությունների արդյունքում այդ որոշումը չի վերանայվել։ Նման խնդիրներ են առաջացել նաև Հայաստանում գործող ռուսական այլ լրատվամիջոցների հետ։

Քանի որ կիրառված միջոցները բավարար ազդակ չեն դարձել ՌԴ-ում որոշում կայացնողների համար, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից.

խզել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչի համար կուտակվել են բազմաթիվ հիմնավորումներ, և այդ քայլով իսկ դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով,

անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկել և համապատասխան քննարկումներ կազմակերպել փորձագիտական հանրության հետ՝ Հայաստանի տեղեկատվական միջավայրը օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Ռուսաստանը Շարունակում Է Զարգացնել Համագործակցությունը Հայաստանի Հետ. Պեսկով

12-11-2025 | 15:41

Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Պեսկով
Հայ Առաքելական Եկեղեցին Ու Հհ Զու-Ն Ամենաբարձր Վարկանիշն Ունեն, Դժգոհ Են Կառավարությունից Եւ Աժ-Ից. Հարցում

12-11-2025 | 15:17

Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են Կառավարությունից և ԱԺ-ից. հարցում
Ես Կգնամ Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հհ Վարչապետ

12-11-2025 | 14:12

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ
Համայնքներում Մարդկանց Ասում Են, Թե Տեսախցիկներով Վերահսկելու Են Նրանց Ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի Առաջիկա Ընտրությունների Մասին

12-11-2025 | 14:08

Համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի առաջիկա ընտրությունների մասին
44-Օրյայի Հետ Կապված Մեկ Հստակ Բան Կարող Եմ Ասել՝ Հանրության Շրջանում Զու-Ի, Պն-Ի Երկու Դիրքորոշման Հետ Կապված Շատ Խառը Պատեկարցումներ Կային. Տոնոյան

12-11-2025 | 13:33

44-օրյայի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել՝ հանրության շրջանում ԶՈւ-ի, ՊՆ-ի երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային. Տոնոյան
Թուրքական Ինքնաթիռի Կործանումը Կապված Է Գյումրու Ռուսական Ռազմաբազայի Հետ. Ադրբեջանցի Ռազմական Փորձագետ

12-11-2025 | 13:16

Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ
8 Հոգեւորական Կանչվել Է Քննչական Կոմիտե

12-11-2025 | 13:09

8 ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Միասնական Ժամերգություն Կկատարվի Արագածոտնի Թեմի Սուրբ Աստվածածին Վանքում

12-11-2025 | 12:17

Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
«Ասել Եմ՝ Ինձ Համար Դա Ընդունելի Չէ». Նիկոլ Փաշինյանը Մանրամասներ Պատմեց Կարեն Կարապետյանի Հետ Բանտում Հանդիպումից

12-11-2025 | 12:15

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից
Ալիևն Ուղիղ Ասել Է, Որ Նախապատրաստվել Է Պատերազմին, Մերժել Է Խաղաղ Կարգավորման Առաջարկները, Իմաստը Ո՞Րն Է Հհ-Ի Վրա Քաշել Պատասխանատվության Վերմակը՝ Դրանով Իսկ Մաքրելով Ադրբեջանին․ Ադրբեջանագետ

12-11-2025 | 12:03

Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ
Գյումրիի Ավագանու Նիստը Չկայացավ. Քվորում Չկար

11-11-2025 | 15:43

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ. Քվորում չկար
Եվրոպայում Ստեղծվում Է Նոր Հետախուզական Ստորաբաժանում` Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի Ղեկավարությամբ.

11-11-2025 | 14:09

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ.
Մանվել Գրիգորյանի Դատավոր Դստերը Մեղադրանք Է Առաջադրվել Երկու Հոդվածով

11-11-2025 | 14:06

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Արցախը Թուրքին Հանձնած Մարդկանց Հետ Ճանապարհ Չեմ Գնում. Իմ Տուն-Տեղը, Գանձասարն Եմ Թողել, Եկել, Դրանց Հետ Ի՞Նչ Խոսեմ. Հայր Սահակը Վստահեցնում Է՝ Ալեն Սիմոնյանին Պատահական Է Հանդիպել Տաթևի Վանքում

11-11-2025 | 13:57

Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
Թրամփը Սպшռնում Է Bbc-Ին 1 Միլիարդ Դոլարի Փոխհատուցմամբ՝ Իր Ելույթի Խմբագրման Համար

11-11-2025 | 13:54

Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ՝ իր ելույթի խմբագրման համար

Նմանատիպ լուրեր