
11-07-2025 | 15:46
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չորեքշաբթի ARD հեռուստաընկերության հարցազրույցում ընդգծել է Միացյալ Նահանգների կարեւորությունը Ուկրաինայի հակամարտության հարցում՝ որպես գործընկեր։
Նրա խոսքով՝ դաշնակիցներն աշխատում են, որպեսզի Վաշինգտոնը չկորցնի հետաքրքրությունը։
«Ուկրաինայի հարցում ամերիկացիների հետ կապ պահպանելը (...) կարեւոր է, քանի որ սա ավելին է, քան տարածաշրջանային հակամարտությունը»,- ասել է Պիստորիուսը:
«Մենք շարունակում ենք աշխատել՝ ապահովելու համար, որ նրանք չնահանջեն: Տեսնենք կկարողանա՞նք անել դա»,- ավելացրել է նա:
www.news.am