CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ103

Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը. Մայր Աթոռ

Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ի հետևումն այս որոշման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին, ըստ Եկեղեցու կանոնների, արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես Եկեղեցու սպասավորներին։

Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև ս.թ. հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը և Եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026թ. հունվարի 15-ը։

Միաժամանակ, Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև՝ քրեորեն պատժելի արարք։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։

Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։

Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, և անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Դատական Իշխանության Համակարգային Կոռուպցիայի Հերթական Դրսևորումը․ Anticor-Ի Հատուկ Հետազոտությունը

15-11-2025 | 17:18

Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը
Մենք Այս Ամենը Քմծիծաղով Ենք Տանում Եւ Սրանից Միայն Կոփվում Եւ Ուժեղանում Ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» Քկհ-Ից

15-11-2025 | 17:14

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Եկեղեցականներն Ու Հավատացյալները Գիտակցում Են՝ Սա Ժամանակավոր Փորձություն Է

15-11-2025 | 17:11

Եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է
Սամվել Կարապետյանի Գործով Գործընթացը Ողջ Աշխարհում Ամենաարագընթացն Է․ Մելոյան

15-11-2025 | 13:21

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան
Ինչու Է Հհ–Ն Արաքս Գետի Պատնեշի Նախագիծը Համաձայնեցնում Թուրքիայի Հետ․ Ագն–Ի Պատասխանը

15-11-2025 | 13:20

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Մեր Հայրենակիցների Վերադարձը Հնարավոր Եմ Համարում Հենց Ամն Միջնորդությամբ, Իսկ Այդ Միջնորդությունը Փաստացի Մսխվում Է Այսօր. Ադրբեջանագետ

14-11-2025 | 15:44

Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ
Վազգեն Սաղաթելյանը Եւս Ձերբակալվեց

14-11-2025 | 14:38

ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Մենք Պետք Է Միմյանց Աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի Եւ Վրաստանի Համար Կարևոր Հարցերում. Վրաստանի Խորհրդարանի Խոսնակ

14-11-2025 | 14:26

Մենք պետք է միմյանց աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար կարևոր հարցերում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Փաշինյանը Չպետք Է Որոշի` Ով Տեղ Ունի Աժ-Ում, Ով Չունի, Ամեն 3-Րդը Նրան Դավաճան Է Համարում Հհ-Ում. Մամիջանյան

14-11-2025 | 14:25

Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան
Tripp  Նախագիծը Ունենալու Է Երկաթուղի, Գազամուղ, Նավթամուղ, Ճանապարհներ. Փաշինյանը Նշեց, Թե Որտեղով Են Դրանք Անցնելու

14-11-2025 | 14:00

TRIPP նախագիծը ունենալու է երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ. Փաշինյանը նշեց, թե որտեղով են դրանք անցնելու
Երևանում Կանցկացվի Մշակութային Ոլորտի Զարգացմանը Միտված Asa Forum 2025-Ը

14-11-2025 | 13:53

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը
Իրականում Գերիները Հայաստանի Քաղաքական Օրակարգից Դուրս Են

14-11-2025 | 13:48

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Աշխարհի Առաջին Քրիստոնյա Երկիրը Բախվել Է Հալածանքների Ճգնաժամին․ Greatbritain News-Ը` Սամվել Կարապետյանի Ազատազրկման Ու Եկեղեցու Դեմ Հшրձակումների Մասին

14-11-2025 | 13:42

Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հшրձակումների մասին
Կիևի Ռեժիմի Անկումն Անխուսափելի Է. Մեդվեդև

14-11-2025 | 13:41

Կիևի ռեժիմի անկումն անխուսափելի է. Մեդվեդև
Ամն-Ը Դադարեցրել Է Մեկ Ցենտանոց Մետաղադրամների Հատումը. Դրանք Թողարկվել Են Ավելի Քան 200 Տարի

13-11-2025 | 16:12

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

Նմանատիպ լուրեր