25-01-2025 | 12:24
Մեծ Բրիտանիայի դատական համակարգը դատավորներին թույլատրել է օգտվել արհեստական բանականությունից, այդ թվում՝ «ChatGPT»-ից։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը։
Ըստ որոշման՝ դատավորներն ԱԲ-ին կարող են վստահել աշխատանքի տեխնիկական մասը, բայց իրավական ու դատավարական վերլուծությունը պարտավոր են իրենք անել։
Դատավորներին սակայն զգուշացվել է, որ մարդու փոխարեն աշխատող «ինտելեկտը», փաստեր հավաքագրելիս, հնարվոր է, սխալ ինֆորմացիա փոխանցի, ինչը կարող է շփոթ առաջացնել դատական ամբողջ գործընթացում։ Այդ ամենից խուսափելու համար նրանց խորհուրդ են տվել ԱԲ-ի «կատարած» աշխատանքն աչքի անցկացնել։
Azg.am