CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ58

Դավիթ Տոնոյանը պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը․ նա քննիչ հանձնաժողովի փակ նիստին մասնակցելու համաձայնություն չի տվել

Դավիթ Տոնոյանը պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը․ նա քննիչ հանձնաժողովի փակ նիստին մասնակցելու համաձայնություն չի տվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը փակ ձևաչափով անցկացնելու վերաբերյալ պատգամավոր Արմեն Խաչատրյանի արած հայտարարությունների վերաբերյալ՝ հերթական անգամ ընդգծելով, որ Դավիթ Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է վերջինի բաց և հրապարակային լինելը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ պաշտպղանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը:

Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ արտահայտած հստակ և հրապարակային համաձայնությանը, հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը: Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է։

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբավող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։

Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց և հանրությանը հետաքրքրող հարցերը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս է՝ կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»։

  • Լրահոս
  • Close
Գործելու Ենք Պողպատե Մանդատի Օրենքներով. Փաշինյանը Նորից Ուղիղ Եթերում Է

21-09-2023 | 18:28

Գործելու ենք պողպատե մանդատի օրենքներով. Փաշինյանը նորից ուղիղ եթերում է
Եվլախում Որևէ Փաստաթուղթ Չի Ստորգրվել. Ադրբեջանական Կողմը Եւս Փաստաթղթի Վավերացման Մասին Չի Խոսում

21-09-2023 | 17:02

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում
Ծանր Պատասխանատվության Առջև Եք Կանգնած Եւ, Ցավոք, Միայնակ Եք Կրում Ձեր Տառապանաց Խաչը

21-09-2023 | 15:00

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը
2021 Թվականի Ամռանը Ձեր Քվեով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ընտրվեցի «Ապագա Կա՛» Կարգախոսով. Փաշինյանի Ուղերձն Անկախության Օրվա Առիթով

21-09-2023 | 12:57

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով
Եվլախում Ստեփանակերտ-Բաքու Հանդիպումն Ընթանում Է Փակ Ձևաչափով

21-09-2023 | 12:12

Եվլախում Ստեփանակերտ-Բաքու հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով
Եվլախում Կհանդիպեն Դավիթ Մելքումյանն Ու Ռամին Մամեդովը

21-09-2023 | 11:08

Եվլախում կհանդիպեն Դավիթ Մելքումյանն ու Ռամին Մամեդովը
Ամն-Ն Աջակցում Է Հայաստանի Ինքնիշխանությանը, Անկախությանը Եւ Տարածքային Ամբողջականությանը

21-09-2023 | 11:05

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը
Ղարաբաղում Բնակվող Հայերի Իրավունքներն Ու Անվտանգությունը Պետք Է Երաշխավորվի. Միշել

20-09-2023 | 22:23

Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի. Միշել
Հբըմ-Ն Աշխարհի Առաջնորդներին Եւ Զլմ-Ներին Կոչ Է Անում Բացահայտել Հայերին Էթնիկ Զտումների Ենթարկելու Ադրբեջանի Կեղծ Պատրվակները

20-09-2023 | 20:49

ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին և ԶԼՄ-ներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի կեղծ պատրվակները
Արցախցիները Ռուսներից Պահանջում Են Ուղղաթիռներով Տարհանել Իրենց

20-09-2023 | 20:45

Արցախցիները ռուսներից պահանջում են ուղղաթիռներով տարհանել իրենց
Ադրբեջանը Պահանջելու Է Արցախի Բանակում Ծառայած Տղամարդկանց Ցուցակները

20-09-2023 | 18:07

Ադրբեջանը պահանջելու է Արցախի բանակում ծառայած տղամարդկանց ցուցակները
Զորակցության Աղոթք Հանուն Արցախի

20-09-2023 | 15:05

Զորակցության աղոթք հանուն Արցախի
Հայաստանը Ռուսաստանի Գործընկերն Է, Ադրբեջանը՝ Նույնպես. Պեսկով

20-09-2023 | 15:01

Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, Ադրբեջանը՝ նույնպես. Պեսկով
Կոչ Եմ Անում Դադարեցնել Ռшզմական Գործողությունները Լեռնային Ղարաբաղում Եւ Խաղաղ Լուծումներ Փնտրել Ի Շահ Ժողովրդի. Հռոմի Պապ

20-09-2023 | 13:28

Կոչ եմ անում դադարեցնել ռшզմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի. Հռոմի պապ
Արցախի Իշխանություններն Ընդունեցին Արցախի Կապիտուլյացիան

20-09-2023 | 13:24

Արցախի իշխանություններն ընդունեցին Արցախի կապիտուլյացիան

Նմանատիպ լուրեր

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-09-2023

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-09-2023

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով

Պաշտոնական լուրեր

Calendar21-09-2023

Եվլախում Ստեփանակերտ-Բաքու հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով

Պաշտոնական լուրեր

Calendar21-09-2023

Եվլախում կհանդիպեն Դավիթ Մելքումյանն ու Ռամին Մամեդովը

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-09-2023

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Պաշտոնական լուրեր

Calendar21-09-2023

Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի. Միշել

Պաշտոնական լուրեր

Calendar20-09-2023