CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ33

«Դե, մարդ ենք՝ պատահում է»

«Դե, մարդ ենք՝ պատահում է»

«Հաղարծին» հյուրանոցում անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը «Առավոտի» հետ զրույցում, զղջալով իր արարքի համար, արդարանում է մոտավորապես այսպես՝ «դե, մարդ եմ՝ նյարդերս չդիմացան»: 
Նույն ձեւով վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացնում էր փողոցում մարդու վրա թքած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որն, ի դեպ, ի տարբերություն ոստիկանի, չի կարծում, որ խայտառակվել է: Ինձ այդ բացատրությունները, ճիշտն ասած, չեն բավարարում: Որովհետեւ երկու դեպքում էլ արդարացողների վարքը պայմանավորված է ոչ թե մարդ, այլ պետական պաշտոնյա լինելու հանգամանքով:

 
Այսինքն՝ եթե քրեականի պետը վստահ չլիներ, որ իր խափանման միջոցը կփոխվի (նրան չէին էլ ուզում կալանավորել), եթե նա համոզված չլիներ, որ քննչական մարմինը, իսկ այնուհետեւ դատարանը իրեն կվերաբերվեն որպես յուրայինի, նա երեխային չէր ծեծի: Եթե ԱԺ նախագահը շրջապատված չլիներ թիկնապահներով, եթե նա վստահ չլիներ, որ յուրայինները նրա արարքը կարդարացնեն («քանի որ դիմացինը դաշնակցական է, կարելի է եւ թքել»), եւ, վերջապես՝ եթե 100 տոկոսով չիմանար, որ այդպիսի վարքն իր պաշտոնի համար որեւէ հետևանք չի ունենա, նա էլ իրեն կզսպեր:

Եթե վարչապետի թիկնապահը համոզված չլիներ, որ հղի կնոջը մահացու վթարի ենթարկելուց հետո կազատվի պատասխանատվությունից, նա վայրենավարի չէր վարի մեքենան:
 Այստեղից ես պետք է դարձյալ եզրակացնեմ, որ խնդիրն անձնական չէ: Որովհետեւ բոլոր իշխանությունների ժամանակ, անկախ անուն-ազգանուններից, ոստիկանն իրեն պահում է որպես «մենթ», պատգամավորը՝ որպես «Թոխմախի Մհեր», իսկ թիկնապահը՝ որպես «Կուկու»: Մարդիկ դադարում են պարզապես մարդ լինելուց եւ դառնում են գործառույթ, ֆունկցիա: Հոգեբանության մեջ հայտնի է, այսպես կոչված, Զիմբարդոյի գիտափորձը: Ուսանողներին բաժանել էին երկու խմբերի եւ ուղարկել էին համալսարանի նկուղ, որտեղ կեսը պետք է խաղար «բանտապահ», իսկ մյուս կեսը՝ «բանտարկյալ»:

 Շատ արագ համալսարանի նկուղը վերածվել էր իսկական համակենտրոնացման ճամբարի: Կարող եմ բերել «պաշտոնական», բայց ոչ մարդկային վարք դրսեւորելու եւս մի օրինակ: Արցախի այս օրհասական վիճակում այնտեղի պաշտոնյաները զանգահարում են հայաստանցի պաշտոնյաներին, իսկ վերջիններս զանգերին չեն պատասխանում: Հավանաբար, բան չունեն ասելու:
 Բայց այստեղ ճիշտ այն տեղն է, որտեղ պետք է դրսեւորել սեփական մարդկային էությունը: Իշխանական աթոռն այսօր կա, վաղը չկա: Բայց երբ այս ամենը, Աստված տա, վերջանա, մեկի մասին կասեն, որ նա մարդկային որակներ է դրսեւորել, իսկ մյուսի մասին՝ որ անհաղորդ էր հայրենակիցների ցավին:


Արամ Աբրահամյան


«Առավոտ»

  • Լրահոս
  • Close
Գիշերային Եւ Եղանակային Վատ Պայմանները Անհնար Են Դարձնում Այս Պահին Արցախից Վիրավորների Տեղափոխումը Հայաստան

26-09-2023 | 00:06

Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին Արցախից վիրավորների տեղափոխումը Հայաստան
Սանիտարական Ավիացիան Պետք Է Շատ Շտապ Վայրէջք Կատարի՝ Մարդկանց Կյանքեր Փրկելու Համար

26-09-2023 | 00:00

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար
Բենզինի Պահեստի Պայթյունից Հարյուրավոր Տուժածներ Արցախից Հայաստան Տեղափոխվելու Կարիք Ունեն. Արցախի Միպ

25-09-2023 | 23:16

Բենզինի պահեստի պայթյունից հարյուրավոր տուժածներ Արցախից Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն. Արցախի ՄԻՊ
Ստեփանակերտ-Ասկերան Ավտոճանապարհի Հարակից Տարածքում Բենզինի Պահեստում Տեղի Ունեցած Պայթյուն. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

25-09-2023 | 23:15

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ
Ակնկալում Ենք՝ Հայաստանը Կպատասխանի Իրեն Մեկնած Խաղաղության Ձեռքին Եւ Ազնիվ Քայլեր Կձեռնարկի․ Էրդողան

25-09-2023 | 18:55

Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան
Ռուսաստանի Դաշնության Ագն Հայտարարությունը

25-09-2023 | 17:06

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանցիներն Արցախցի Տղամարդկանց Ստիպում Են Տեսախցիկի Առաջ Ասել, Թե Իբր Ինքնակամ Են Լքում Արցախը

25-09-2023 | 16:51

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը
Իվանյանում Արցախի Ու Բաքվի Ներկայացուցիչները Նորից Են Հանդիպել

25-09-2023 | 16:50

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել
Վերջին Ակնթարթներ. Հրաժեշտ՝ Արցախին. Լուսանկարներ

25-09-2023 | 16:48

Վերջին ակնթարթներ. հրաժեշտ՝ Արցախին. լուսանկարներ
Խաղաղ Ակցիաների 168 Մասնակից Է Բերման Ենթարկվել

25-09-2023 | 14:34

Խաղաղ ակցիաների 168 մասնակից է բերման ենթարկվել
Անհրաժեշտության Դեպքում Արաքս Գետը Ներկվելու Է Ագրեսորների Արյունով

25-09-2023 | 14:32

Անհրաժեշտության դեպքում Արաքս գետը ներկվելու է ագրեսորների արյունով
Արցախից Հայաստան Տեղափոխվել Ցանկացողներին Կտրվի Այդ Հնարավորությունը. Շտաբ

25-09-2023 | 14:29

Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացողներին կտրվի այդ հնարավորությունը. շտաբ
Արցախահայության Գաղթը

25-09-2023 | 14:27

Արցախահայության գաղթը
Լևոն Քոչարյանը Մեկ Ամսով Կալանավորվեց

25-09-2023 | 11:10

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
Կատարվել Է Հոգեհանգստյան Կարգ՝ Արցախում Նահատակված Հայորդիների Հոգիների Հանգստության Համար

25-09-2023 | 11:07

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար

Նմանատիպ լուրեր

Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին Արցախից վիրավորների տեղափոխումը Հայաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar26-09-2023

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար

Լուրեր

Calendar26-09-2023

Բենզինի պահեստի պայթյունից հարյուրավոր տուժածներ Արցախից Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն. Արցախի ՄԻՊ

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան

Միջազգային լուրեր

Calendar25-09-2023

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունը

Պաշտոնական լուրեր

Calendar25-09-2023

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023