CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ184

Դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրենի հետ

Դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրենի հետ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։

«Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական ​​հանրության կողմից»,- ասվում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ օրերս լույս է տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝ իրականում Արցախ կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։

Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի՝ հոդվածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝ արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից և Թուրքիայից։ Մեկ այլ հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել և առաքելական եկեղեցու հետևորդ դարձել տեղի հայերի կողմից։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։

Ինչպես տեսնում եք, Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։ Ցավալի է, բայց իրաղություն՝ Ադրբեջանին հաջողվել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանության/ ակամա մասնակից դարձնել ոչ ավել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դեպ, վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական։

  • Լրահոս
  • Close
Հուսիները Մինչ Այժմ Պետք Է Իմանային, Որ Մենք Ծանր Գին Ենք Պահանջում Մեզ Վնասելու Ցանկացած Փորձի Համար

15-09-2024 | 15:41

Հուսիները մինչ այժմ պետք է իմանային, որ մենք ծանր գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար
Քանանին Եմ-Ին Խորհուրդ Է Տվել Զերծ Մնալ Թեհրանի Հասցեին Հնչեցվող Կեղծ Մեղադրանքներից

15-09-2024 | 15:04

Քանանին ԵՄ-ին խորհուրդ է տվել զերծ մնալ Թեհրանի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքներից
Վեհափառը Մքդ Նախկին Դատախազին Է Ներկայացրել Հայաստանի Առջև Ծառացած Անվտանգային Հիմնախնդիրները

15-09-2024 | 08:31

Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները
Կյանքից Հեռացել Է Հայտնի Դրամատուրգ, Երգիծաբան Սամվել Խալաթյանը

14-09-2024 | 18:15

Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը Կոչ Է Արել Համախմբվել Եւ Աջակցել Բռնի Տեղահանված Արցախցիներին

14-09-2024 | 18:11

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին
Մեդվեդևը Թույլ Է Տվել Ռուսաստանի Դաշնությանը Միջուկային Զենք Օգտագործել, Եթե «Համբերությունը Սպառվի»

14-09-2024 | 16:10

Մեդվեդևը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությանը միջուկային զենք օգտագործել, եթե «համբերությունը սպառվի»
Պետք Է Ընտրեն «Երկու Չարիքից Փոքրագույնը»․ Հռոմի Պապը Քննադատել Է Թրամփին Եւ Հարիսին

14-09-2024 | 14:39

Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Ամն Կոնգրեսի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը Լսումներ Կանցկացնի Ադրբեջանի Կողմից Լղ-Ում Իրականացրած Էթնիկ Զտման Թեմայով

14-09-2024 | 14:38

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
«Հայկական Դուդուկի Կանչը» Խորագրով Փառատոն՝ Հայոց Ազգագրության Եւ Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարանում

14-09-2024 | 14:36

«Հայկական դուդուկի կանչը» խորագրով փառատոն՝ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում
Ամն Պատժամիջոցներ Է Սահմանել «Россия Сегодня» Մեդիա Խմբի Եւ Դմիտրի Կիսելյովի Նկատմամբ

14-09-2024 | 14:31

ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Россия сегодня» մեդիա խմբի և Դմիտրի Կիսելյովի նկատմամբ
Հայաստանի Ու Ռուսաստանի Միջև Խնդիրները Լրատվամիջոցներն Են Ուռճացնում. Իրականությունն Այլ Է. Ալեքսեյ Օվերչուկ

14-09-2024 | 14:30

Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում. իրականությունն այլ է. Ալեքսեյ Օվերչուկ
Ստոլտենբերգը Հայտարարել Է, Որ Ռուսաստանի Հետ Երկխոսության Համար Այս Պահին Քիչ Տեղ Կա

14-09-2024 | 14:28

Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար այս պահին քիչ տեղ կա
Արևմուտքն Արդեն Որոշում Ունի Խորը Հարվածներ Հասցնել Ռուսաստանին․ Ռյաբկով

14-09-2024 | 14:26

Արևմուտքն արդեն որոշում ունի խորը հարվածներ հասցնել Ռուսաստանին․ Ռյաբկով
Եվրոպական Ժառանգության Օրերի Շրջանակում Կբացվի «Քաղաքային Պատկերներ․ Ժառանգության Վկաներ» Ցուցահանդեսը

14-09-2024 | 10:22

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կբացվի «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը
Խաչվերաց Տոնի Օրը՝ Ուխտագնացության Օր Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցի

14-09-2024 | 08:32

Խաչվերաց տոնի օրը՝ ուխտագնացության օր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Նմանատիպ լուրեր

Հուսիները մինչ այժմ պետք է իմանային, որ մենք ծանր գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար

Միջազգային լուրեր

Calendar15-09-2024

Քանանին ԵՄ-ին խորհուրդ է տվել զերծ մնալ Թեհրանի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքներից

Պաշտոնական լուրեր

Calendar15-09-2024

Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները

Լուրեր

Calendar15-09-2024

Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը

Լուրեր

Calendar14-09-2024

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին

Լուրեր

Calendar14-09-2024

Մեդվեդևը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությանը միջուկային զենք օգտագործել, եթե «համբերությունը սպառվի»

Միջազգային լուրեր

Calendar14-09-2024

Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին

Միջազգային լուրեր

Calendar14-09-2024

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով

Լուրեր

Calendar14-09-2024