
20-04-2025 | 13:18
Դեսպան Քվինը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը հանդիպել են Հայաստանի Ազգային Ժողովի կին պատգամավորների հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել «Կին առաջնորդների միջազգային ակումբ»-ի պաշտոնական մեկնարկի միջոցառման ժամանակ։ Այն կազմակերպել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի շրջանակում։
«Կին առաջնորդների միջազգային ակումբ»-ը բոլոր երեք խորհրդարանական խմբակցությունների 22 կին պատգամավորների համար ապահովում է բաց հարթակ՝ խորհրդարանական խմբերի և հանձնաժողովների ճնշումներից հեռու։ Այստեղ կին պատգամավորները կարող են փորձի փոխանակում իրականացնել, կատարելագործել իրենց հմտությունները և զարգացնել համագործակցությունը կուսակցությունների միջև: