CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ36

«Դիմատետրն» ու ոմանց ինքնահաստատման բարդոյթը

«Դիմատետրն» ու ոմանց ինքնահաստատման բարդոյթը

Երեւոյթ մը կայ, մեր ժողովուրդին մօտ, որուն մասին միշտ մտածած եմ գրել, սակայն իրար յաջորդող ազգային մեր ցաւերը, հետաձգել կու տային զիս, այս թեմային մասին արտայայտուիլ, զայն նկատելով երկրորդական: Սակայն այն երեւոյթին ու անոր դրդապատճառը հանդիսացող բարդոյթին մասին, որ ընտրեցի գրել այսօր, այնպիսի ընդհանրական բնոյթ սկսած է դառնալ, որ կարելի չէ այլեւս անտեսել:

Ինքնահաստատման անհասկնալի մարմաջ մը կայ մեր ազգին կարգ մը զաւակներուն  մօտ, որ վեր է ամէն տրամաբանութենէ եւ բարոյական արժէքներէ:

Ըլլայ մեր առօրեայ իրական կեանքին մէջ, թէ  ընկերային համացանցի վերացական հարթակին վրայ, մայրենին իբր թէ պաշտպանող իմաստակներ կան, որոնք դասեր տալու ելած են բոլորին, երբեմն ինքնուրոյն, շատ յաճախ ալ առանց մտածելու իրար ընդօրինակելով:

Նշեալները ո՛չ միայն կը մրցին  հայացնելու միջազգային անուանումներ եւ ապրանքանիշեր, այլ իրենց քմայքին համեմատ «հայացուցած» անուններով արտայայտուիլը կը փորձեն պարտադրել բոլորիս վրայ, ազգային դասեր ալ տալով մեզի:

Օրինակ մը տալու համար կ՛արժէ կանք առնել Ֆէյսպուքը «Դիմատետր» կոչել պնդող վիճակին վրայ: Միլիոնաւոր հետեւորդներ ունեցող եւ միլիառաւոր տոլարներ արժող Ֆէյսպուքի նման միջազգային հսկայ մը, պաշտօնապէս գրանցուած եւ օրինական ապրանքանիշ մըն է: Անոր անունը մեր քմայքով փոխելը, ան ալ մեր խեղճ ու կրակ հալով, նուազագոյնին մէջ, բարոյական չափանիշերու խախտում է, որովհետեւ այդ անունը ունի իր պաշտօնական գրանցումն ու մտային սեփականութեան իրաւունքը: «Դիմատետր», որ գրենք, տրամաբանականօրէն այդ պէտք է ըլլայ ապրանքանիշ մը այլ մտային կամ շօշափելի արտադրութեան մը, որ օրկանական կապ պէտք չէ ունենայ իսկական ֆէյսպուքին հետ: Ի դէպ, հետաքրքրական պիտի ըլլար մարտահրաւէր կարդալ «Դիմատետր»ին վրայ պնդողներուն, թարգմանել կամ հայացնել նաեւ ԿՈՒԿԸԼ ապրանքանիշի անունը, տեսնելու համար, որ ի՜նչ կը ստացուի…:

Լրջանալով, մեզի կը մնայ նման ապրանքանիշերու բուն անունը հայատառ գրելու ազատութիւնը, կամ նմանօրինակ, մրցակից կամ աւելի ուժեղ (հայերէն անուանմամբ) համակարգչային ծրագիրներ, հաստատութիւններ ու ապրանքանիշեր մտայղանալու, ստեղծելու եւ գրանցելու իրաւունքը:

Այս բանէն դուրս եղածը զուտ կեղծիք է, իբր թէ խելացի բան մը ըսած ըլլալու կամ իրարմէ ընդօրինակելով կրկնելու անմիտ վարքագիծ եւ քիչ մըն ալ ծակ փիլիսոփայութիւն:

Այսքանով պիտի բաւարարուիմ այսօր:

Սևակ Հակոբյան, «Զարթօնք»

  • Լրահոս
  • Close
Կիևը Գտնվում Է Կրիտիկական Իրավիճակում

03-12-2023 | 11:32

Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում
Հայտնի Է՝ Երբ Կանցկացվի Պուտինի Ամենամյա Ասուլիսը

03-12-2023 | 11:26

Հայտնի է՝ երբ կանցկացվի Պուտինի ամենամյա ասուլիսը
Էրդողանը Հայտարարել Է, Որ Երբեք Համաս-Ը Չի Ճանաչի Որպես Ահաբեկչական Կազմակերպություն

02-12-2023 | 18:40

Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն
Ագն-Ն Ամփոփել Է Եահկ Նախարարական Համաժողովին Միրզոյանի Մասնակցությունը

02-12-2023 | 17:12

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
Անահիտ Մանասյանը Եւ Վրաստանի Ժողովրդական Պաշտպանը Քննարկել Են Երկկողմ Համագործակցությանը Վերաբերելի Մի Շարք Հարցեր

02-12-2023 | 15:45

Անահիտ Մանասյանը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր
Ադրբեջանի Պաշտպանության Փոխնախարարն Այցելել Է Հայաստանի Հետ Սահմանին Մոտ Գտնվող Զորամասեր

02-12-2023 | 15:43

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշվեց Հայոց Առաջին Լուսավորիչների Տոնը. Դուրս Բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

02-12-2023 | 15:42

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանի Եւ Եգիպտոսի Նախագահները Դուբայում Հանդիպում Են Ունեցել

02-12-2023 | 14:09

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Չիլիում 5,8 Մագնիտուդով Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

02-12-2023 | 14:09

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորական Ուղերձներ Է Հղել Ամէ-Ի Նախագահին Եւ Փոխնախագահին

02-12-2023 | 11:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը Պատրաստ Է Շահագործման. Հհ Ագն

02-12-2023 | 11:00

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Գրիգորի Խաչատուրովն Ազատ Կարձակվի

01-12-2023 | 21:12

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Ադրբեջանը Ծրագրում Է Հետագայում Վերացնել Հայերի Ներկայության Բոլոր Ֆիզիկական Նշանները Լեռնային Ղարաբաղում. Մակ-Ի Զեկուցող

01-12-2023 | 17:58

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող
Ադրբեջանը Հրաժարվեց Մասնակցել Վերջին Շրջանի Բարձրաստիճան Հանդիպումներին, Որոնք Թույլ Կտային Քննարկումների Արդյունքում Գրանցել Որոշակի Առաջընթաց. Արարատ Միրզոյան

01-12-2023 | 17:56

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան
Մոսկվայում Հրդեհ Է Բռնկվել Ադրբեջանցի Գործարարներին Պատկանող Շուկայում

01-12-2023 | 15:09

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Նմանատիպ լուրեր

Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում

Միջազգային լուրեր

Calendar03-12-2023

Հայտնի է՝ երբ կանցկացվի Պուտինի ամենամյա ասուլիսը

Պաշտոնական լուրեր

Calendar03-12-2023

Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն

Միջազգային լուրեր

Calendar02-12-2023

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023