CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ272

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բյուրոկրատական աշխատանք։

Այսօր Հայաստանն արտաքին աշխարհի և տարածաշրջանային վտանգների առջև կանգնած է անկախության շրջանի ամենաերերուն և անհաստատ դիրքով։ Մենք ճանաչում ենք այս պահին դեռևս իրենց պարտքն արտգործնախարարությունում իրականացնող մեր գործընկերներին և հասկանում ենք, թե ինչպիսի ծանր իրավիճակում են նրանք գտնվում։

Կոչ ենք անում հավատարիմ մնալ ձեր կոչմանը, հիշել, որ դուք ծառայության եք անցել ոչ թե իշխանության ղեկը պատահաբար ստանձնած և պետության շահի մասին որևէ խորքային պատկերացում չունեցող խմբի, այլ՝ Հայաստանի ժողովրդի մոտ։ Ձեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները։
Դուք կիսելու եք պատասխանատվության ձեր հսկա բաժինը՝ հայ ժողովրդի հետ կատարված ու կատարվելիք ծանր իրադարձությունների համար, ինչի պատճառը միանձնյա ու ժողովրդի թիկունքում կայացրած որոշումներն են՝ առանց հաշվի առնելու դիվանագիտական անձնակազմի մտահոգություններն ու նախազգուշացումները։

Մի վերցրեք ձեզ վրա այն քայլերի պատասխանատվությունը, որոնց վրա դուք իրականում որևէ ազդեցություն չունեք։ Որպես գործընկերներ կոչ ենք անում միանալ մեր ժողովրդի պահանջներին, որոնց կարևորությունը դուք, թերևս ամենալավն եք հասկանում, որպեսզի արդեն մոտ ապագայում կարողանանք միավորել մեր ուժերը, փորձն ու գիտելիքը և Հայաստանը դուրս բերենք այս ծանրագույն վիճակից։

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր