
06-02-2025 | 15:18
Դոնալդ Թրամփը երդվել է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։
Իր երդման խոսքում նա ասաց. «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կիրականացնեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ հնարավորությունների և ուժերի սահմաններում կպահպանեմ, կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:
Այսպիսով Թրամփը դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը։
Սպիտակ տանն անցկացրած առաջին օրը 47 րոպե 5 վայրկյանում ստորագրել է մի քանի տասնյակ հրամանագրեր։
Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ փաստաթղթերի ստորագրումը վերածվել է ինքնաբուխ ասուլիսի. նախագահը ստորագրել է հրամանագրեր եւ միաժամանակ պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին։ Թրամփը նաեւ նշել է, որ իր նախորդ Ջո Բայդենը երբեք նման բան չի արել։