CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ484

Դոնալդ Թրամփը հայտնել է՝ ինչ պաշտոն կառաջարկի Իլոն Մասկին, եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում

Դոնալդ Թրամփը հայտնել է՝ ինչ պաշտոն կառաջարկի Իլոն Մասկին, եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում

Նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը լայնածավալ ելույթի ժամանակ, որտեղ ներկայացրել է երկրի տնտեսական տեսլականը, հայտարարել է, որ եթե նոյեմբերի 5-ի ընտրություններում ինքը հաղթի, իր միլիարդատեր աջակից Իլոն Մասկի գլխավորությամբ կստեղծի հանձնաժողով՝ կառավարության արդյունավետությունը բարելավելու համար, հայտնել է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախկին նախագահն, ըստ իրազեկ աղբյուրների՝ իր օգնականների հետ մի քանի շաբաթ քննարկում էր կառավարության արդյունավետությունը բարելավելու նպատակով հանձնաժողով ստեղծելու գաղափարը։

Սակայն հինգշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքի տնտեսական ակումբում, նա առաջին անգամ հրապարակավ հավանություն է տվել այդ գաղափարին: Թրամփը միաժամանակ առաջին անգամ հայտարարել է, որ Մասկը համաձայնել է ղեկավարել նշված մարմինը։

Թրամփը չի հստակեցրել՝ ինչպես է աշխատելու նման հանձնաժողովը, բացի այն, որ հանձնաժողովը իր ստեղծման օրվանից վեց ամսվա ընթացքում «խարդախությունն ու ոչ պատշաճ վճարումները» վերացնելու ծրագիր կմշակի:

«Ես կստեղծեմ Կառավարության արդյունավետության հանձնաժողով, որի նպատակն է իրականացնել ամբողջ դաշնային կառավարության ֆինանսական և կատարողականի ամբողջական վերանայում և առաջարկել լայնածավալ բարեփոխումներ»,-ասել է Թրամփը:

Օգոստոսի 19-ին թվագրված փոդքաստում Մասկը հայտնել է, որ ինքն  այս հարցի շուրջ խոսել է ԱՄՆ նախկին նախագահի հետ, և որ ինքը շահագրգռված կլինի աշխատել նշված գերատեսչությունում։

«Անհամբեր սպասում եմ Ամերիկային ծառայելու ընձեռված հնարավորությանը», - գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում: «Ոչ աշխատավարձ, ոչ կոչում, ոչ մի ճանաչում չի պահանջվում»:

  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր