
06-02-2025 | 15:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձրաստիճան «գրոհներ պլանավորողին», որը մյուս անդամների հետ թաքնվում է արևելաաֆրիկյան երկրում: Փետրվարի 1-ի գործողությունը Թրամփի առաջին ռազմական գործողությունն է երկրորդ ժամկետով՝ հունվարի 20-ից պաշտոնն ստանձնելուց ի վեր: «Այս մարդասպանները, որոնց մենք գտել ենք քարանձավներում թաքնված, սպառնացել են Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին», – ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
«Հարվածների արդյունքում ավերվել են քարանձավները, որտեղ նրանք ապրել են, և սպանվել են բազմաթիվ ահաբեկիչներ՝ որևէ կերպ չվնասելով քաղաքացիական անձանց»: Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտարարել է, որ տեղեկացված է եղել ավիահարվածի մասին և իր «խորին երախտագիտությունն է հայտնել ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարում Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար»:
www.aravot.am