10-09-2024 | 17:55
Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության զոհերի թիվը գերազանցել է 20-ը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել Ուկրաինայի պատերազմական հանցագործություններին առնչվող հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
«Ժամը 20:30-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, հրետակոծության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ: Դեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ»,- ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին Ուկրաինայի ԶՈւ-ն երեք անգամ հրետակոծել է ԴԺՀ մայրաքաղաքի կենտրոնը։ Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի և ավելի քան 10 վիրավորի մասին։ Հրետակոծության հետևանքով Դոնեցկում չորս քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել։