15-09-2024 | 17:00
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը դատական վերահսկողության տակ է վերցվել: Այս մասի հայտնում է Փարիզի դատախազությունը:
Նշվում է,որ նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը և պետք է 5 մլն եվրոյի չափով գրավ մուծի ու շաբաթական 2 անգամ ոստիկանական բաժանմունք ներկայանա:
Հիշեցնենք, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում։ Դուրովն իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ՝ Telegram-ում «մոդերացիայի և օրենքի ներկայացուցիչների հետ համագործակցության բացակայության» պատճառով: