CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ228

Ձախողված է այն իշխանությունը, որը չի վախենում ժողովրդի ցասումից

Ձախողված է այն իշխանությունը, որը չի վախենում ժողովրդի ցասումից

Բավական ժամանակ է արդեն, որ չի լսվում մեր՝ հատկապես ավագ տարիքի քաղաքացիների հանդիմանական-խրատական խոսքը երկրի վիճակից դժգոհ, հրաժարական պահանջողներին ուղղված՝ «Թողեք մարդն աշխատի»: Մարդը՝ Նիկոլ Փաշինյանն է, աշխատանքը՝ երկրի բարօրությունն ապահովելը, աշխատավայրը՝ կառավարության շենքը՝ ապահովված ամեն գույնի ոստիկաններով, արտաքին որոշ ուժերի հովանոցներով: Սակայն աշխատանքը չի երեւում, բարօրությունը այդպես էլ չի գալիս: Ընդհակառակն՝ ամեն օր վատթարանում է ավելի եւս: Բողոքի մեծ հանրահավաքներ չկան, անհնազանդության ակցիաները՝ նույնպես: Ընդդիմությունը լռվել-մնացել է մի անհայտ տեղ, բացի Ալիեւի հաչոցներից, Լուկաշենկոյի բարբաջանքներից, խանգարող ոչ մի բան չկա: Վիճակը մնում է նույնը, ավելի վատ: Ինքն այսօր այստեղ, վաղը այնտեղ, ման է գալիս այստեղ-այնտեղ՝ երբ ուզի, ուր ուզի, ում հետ ուզի: Կարեւոր մայրաքաղաքներում հանդիպում է ընտրյալ սփյուռքահայերի հետ, ոգեւորո՜ւմ նրանց Հայկական պետականության հզորացման, կայունության, առաջադիմության հեռանկարով, շփոթեցնո՛ւմ «Պարտությունը հաղթանակ է» եւ նման անստգյուտ տեսություններով:

Մի խոսքով՝ սովորական հայ մարդը վարչապետի աշխատանքը չի տեսնում: Իսկ եթե տեսնում է, ապա միայն վատ եւ ավելի վատ արդյունքով. թանկացում, նորանոր հարկեր, եկամուտների կամայական հայտարարագրում, շրջանառության հարկի վերացում, մանր ու միջին ձեռնարկությունների փակում, գույքահարկի ու տրանսպորտի թանկացում, թոշակների ու նպաստների խոստացված բարձրացման բացակայություն, դպրոցներում եւ այլուր թմրամիջոցների տարածում, արտաքին ու ներքին պարտքեր, մսխումներ, մսխումներ:

Հետեւաբար ավելի քան բնական է, որ մարդիկ այլեւս խորհուրդ չեն տալիս աշխատելու հնարավորություն տալ կառավարության պետին… Որքան աշխատի՝ ա՛յդքան վատ: Այժմ լրիվ փոխվել է մարդկանց վերաբերմունքը, դարձել են ջղային, պահանջկոտ, բայց իրատես:
Եվ դա ավելի տեսանելի դարձավ այն օրը, երբ դատարանում դատում էին Ղարիբ Բաբայանին նրա համար, որ տեսաձայնագրել էր Հանրապետության հրապարակում հակահայ լկտի ձայնաձարկումներ արձակող ազերի խուլիգաններին: Դա հանդուրժելի չէր անգամ Փաշինյանի խաղաղասիրական լոլոներին հավատացող որեւէ քաղաքացու համար: Դատարանի դիմաց ինքնաբուխ բողոքի դուրս եկած բազմությունը, Հալաբյան եւ հարակից փողոցներում հազարավոր ավտոմեքենաների շչակների խլացնող բողոքը նաեւ ահազանգն էր՝ այլեւս չհանդուրժելու ժողովրդի ու պետության նվաստացումը: Դա իսկապես սահմանազատումն էր ազգային արժանապատվության եւ 6,5 տարի շարունակվող ստորացման միջեւ:

Բարեբախտաբար, այդ օրը դատարանը գտավ իրեն արժանի բարձրությունը ու մերժեց հրահանգված «արդարադատությունը»: Եվ, դրանով իսկ, ոգի ներշնչեց ժողովրդին, որ պայքարի միջոցով կարող է հասնել իր ցանկացած արդարությանը, ազգային ու պետական արժանապատվությանը:

Դա, միաժամանակ, ահազանգ էր՝ ուղղված ներկա ու գալիք բոլոր իշխանություններին, որ պետք է միշտ զգուշանալ ժողովրդային ցասումից:

Այլապես… կապրենք, կտեսնենք:

ՀԱԿՈԲ ԱՎեՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը

Նմանատիպ լուրեր