
22-03-2025 | 22:09
Թե ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը իր հայտարարության մեջ, որ «44-օրյա պատերազմում պարտվելը թույլ տվեց Հայաստանին անկախանալ և ինքնիշխան դառնալ», պետք է հարցնել իրեն. այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ համար դժվար է ասել, թե նա ինչ նկատի ուներ. չգիտեմ։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա, ճիշտն ասած, ես երբեք չէի սպասի, որ Հայաստանում այս հարցին այլ կերպ կվերաբերվեն, քան թե՛ հայկական պետության, թե՛ Հայաստանի ժողովրդի պատմականորեն հաստատված, բացարձակապես կոնսենսուսային դիրքորոշումն է։
Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ ձևավորված այս համախմբված դիրքորոշումը հայ համայնքի ներսում կենթարկվի որևէ փոփոխության։ Բայց տեսնում եք, թե ինչպիսի հայտարարություններ ենք մենք լսում վերջին շրջանում. նկատի ունեմ Դավոսում արված հայտարարությունը։ Բայց սա մեզ համար խնդիր չէ։ Ռուսաստանի դիրքորոշումը ձեւակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
www.azg.am