16-01-2025 | 14:20
ԵԱՀԿ-ն հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրված Վրաստանի իշխանությունները հաշվի կառնեն բոլոր առաջարկությունները և կհաղթահարեն մարտահրավերները։
Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը:
«Ես ուզում եմ իմ անկեղծ հույս հայտնել, որ երեկ ընտրված ղեկավարությունը հաշվի կառնի առաջարկությունները, կդիմագրավի երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, և հուսով եմ, որ իշխանությունները Վրաստանին կմոտեցնեն այն նպատակներին, որոնք կապված են Եվրամիությանն անդամակցության հետ»,- ասել է Ալիզարը։
www.armenpress.am