CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ370

Էդուարդ Շարմազանով. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից

Էդուարդ Շարմազանով. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու,բայց փոխարենը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ։ Նիկոլական պրոպագանդան կեղծ եւ ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից, այն փաստացի ավանտյուրա է ։

Ավանտյուրա է նախ ՀՀ-ի, ինչու չէ նաեւ ՌԴ-ի եւ Իրանի նկատմամբ։ Նման պայմանագիրը ՀՀ-ին չի կարող պաշտպանել արտաքին հնարավոր ագրեսիայի ժամանակ։ Դրա լավագույն ցայտուն օրինակը Վրաստանն է եւ Ուկրաինան։

Վրաստանը ԱՄՆ-ի հետ նման պայմանագիր կնքեց դեռեւս 2009-ին Կոնդոլիզա Ռայսի եւ Գրիգոլ Վաշաձեի միջեւ։ Խարտիան ուներ 5 բաժին՝ 1.Գործընկերության սկզբունքներ (7 կետ), Համագործակցություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում (4 կետ), Համագործակցություն տնտեսության, առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում (3 կետ), Ժողովրդավարության ամրապնդում (5 կետ), Միջանձնային եւ մշակութային փոխանակումների ընդլայնում (3 կետ)։ Ի՞նչ ստացավ դրանից Վրաստանը։ Գրեթե ոչինչ։ Դա մեծացրեց խնդիրները ՌԴ-ի հետ եւ Սահակաշվիլու գլխավորությամբ Վրաստանից կերտվեց ՀակաՌուսաստան։ Իրավիճակը Վրաստանում առողջացման նշաններ սկսեց ցուցաբերել միայն Սահակաշվիլու հեռացումից հետո։ Վրաստանն այդպես էլ Արեւմուտքի օժանդակությամբ չկարողացավ հետ բերել իր կորցրած Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։

Հաջորդ օրինակը Ուկրաինան է։ Ուկրաինայի հետ պայմանագիրը կնքվեց 2021-ին։ Ուկրաինայի հետ պայմանագիրը կոչվում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության մասին Խարտիա ։ Այդ նույն տարում երկու պետությունները ընդունել են նաեւ Ռազմավարական պաշտպանական ծրագիր։ Ի դեպ, СВО-ն սկսվեց Վաշինգտոնում այս Խարտիան Բլինքենի եւ Կուլեբայի կողմից ստորագրելուց ընդամենը երեք ամիս անց։ Նախատեսում է՝ – ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիություն, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքների ճանաչում, – ⁠«Ուժեղ, անկախ, ժողովրդավար, իրեն պաշտպանելու ունակ» Ուկրաինան կնպաստի ոչ միայն իր, այլեւ Եվրոպայի անվտանգության ապահովմանը։ Խարտիայի 2-րդ բաժինը վերնագրված է՝ Անվտանգություն եւ հակադարձում ռուսական ագրեսիային։ Ի՞նչ ստացավ դրանից Ուկրաինան։ Երկիրը դարձավ մի մեծ ռազմաճակատ՝ հարյուր հազարավոր զոհերով։ Ուկրաինան կորցրեց Դոնբասն ու այլ լուրջ տարածքներ։ ԱՄՆ-ի բայդենյան վարչակարգը Զելենսկու հետ համատեղ Ուկրաինան դարձրեց մեծ պալիգոն։ Իսկ այսօր արդեն հարցականի տակ է դրված Ուկրաինա պետության խաղաղ ապագան։ Փաստացի նիկոլական վարչակարգի արեւմտամոլ պարահանդեսը հանգեցրեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։ Սպառնալիքները չեն նվազելու, շատ հավանական է ՝ավելի մեծանան։ Արեւմտյան ոչ մի զինվոր չի գալու պաշտպանելու ՀՀ անվտանգությունը։ Արեւմուտքին ՀՀ-ն պետք է ՀակաՌուսաստան ու ՀակաԻրան դառնալու համար։ Այս պայմանագրից հետո հավանական է բացվի է ՀՀ թիկունքը թուրք- ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում։ Իսկ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ի հետ նման պայմանագրի կնքումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ի համար։ Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղղակի հիմարություն է։ Ո՞վ է պաշտպանելու ՀՀ-ն հնարավոր ագրեսիայի դեպքում։ Արեւմո՞ւտքը… 100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երեւանի մատույցներում։ Այն ժամանակ Հայաստանը մաքրվեց թուրքական ռազմական ներկայությունից միայն խորհրդայնացման շնորհիվ։ Ի՞նչ կլինի հիմա… Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին եւ ՌԴ-ին,փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդարացված սպասումներ։

 

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր