CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ164

Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ կաթողիկոսը՝ վարչապետ․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ կաթողիկոսը՝ վարչապետ․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է մի մտահոգիչ միտում. իշխանություններն սկսել են ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա՝ նպատակ ունենալով հասնել նրա հրաժարականին, գրել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

«Ն․ Փաշինյանը անմիջականորեն ուղղորդում է այս գործընթացը, այն դարձնում կեղծ օրակարգ և հայտարարում, թե ինչպես 2018 թվականին ժողովուրդը հեռացրեց վարչապետ Սերժ Սարգսյանին, այնպես և այսօր կարելի է «ազատվել» կաթողիկոսից։ Սակայն այս մոտեցումն ինքնին բացահայտում է բացարձակ անտեղյակություն և անտեսում այն հիմնարար տարբերությունները, որոնք գոյություն ունեն Եկեղեցու և քաղաքական կուսակցության, կաթողիկոսի և վարչապետի միջև։

Եկեղեցին կուսակցություն չէ․․․ Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը», և որի առաջնորդը կարող է փոխվել կամ փոխարինվել հանրային դժգոհության կամ քաղաքական ճնշման արդյունքում։ Եկեղեցին բազմադարյա հոգևոր հաստատություն է, որն ունի հավիտենական առաքելություն՝ առաջնորդել մարդկանց դեպի հավատք, սրբություն և փրկություն։ Այդ առաքելությունը հիմնված է ոչ թե հասարակական պահանջարկի կամ վարկանիշի, այլ դարերով հաստատված հավատամքի, սրբազան ավանդության և կանոնակարգերի վրա։

Ի տարբերություն քաղաքական կուսակցության, որի լեգիտիմությունն ու իշխանությունը բխում են ժողովրդական ընտրությունից և քաղաքական ծրագրերից՝ Եկեղեցու առաջնորդը՝ կաթողիկոսը, ընտրվում է եկեղեցական հատուկ կանոնակարգով՝ հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա կոչված է ծառայելու հավատի տարածմանն ու ազգի հոգևոր զարթոնքին, այլ ոչ թե քաղաքական ծրագիր իրականացնելու։

Վարչապետը կամ ցանկացած քաղաքական գործիչ իշխանություն է ստանում ժամանակավորապես՝ սահմանադրորեն ամրագրված ժամկետով, հաշվետու և պատասխանատու է ընտրողներին, կարող է փոխարինվել կամ լիազորություններից զրկվել։ Իսկ կաթողիկոսը չի «պաշտոնավարում», այլ սպասավորում է ցմահ։ Նրա հոգևոր կոչումն աստվածընկալ է՝ ոչ ընտրովի քաղաքական իմաստով, այլ կանոնական՝ Եկեղեցու ներսում հաստատված կարգի համաձայն։

Վարչապետի պաշտոնը քաղաքական, աշխարհիկ կառավարման հարթության վրա է, և նրա գործունեությունն ունի մրցակցային բնույթ։ Կուսակցությունները պայքարում են՝ իշխանության հասնելու համար։ Իսկ Եկեղեցին, այդ իմաստով, չունի մրցակիցներ. այն գործում է հավատի տարածման դաշտում և առաջնորդվում ոչ թե քաղաքական նպատակներով, այլ՝ հոգևոր ճշմարտություններով։

Այս ամենը հաշվի առնելով՝ կաթողիկոսին քաղաքական գործչի նման վերաբերելու և հեռացնելու գաղափարը ոչ միայն անբարոյական և սրբապիղծ է, այլ նաև խորապես վտանգավոր։ Դա հավասարազոր է հոգևոր տարածք ներխուժելուն՝ այն քաղաքականացնելու նկատառումով։ Եթե իշխանությունը փորձում է իր քաղաքական մոդելներն ու մեթոդները կիրառել Եկեղեցու նկատմամբ, ապա ակնհայտորեն գործ ունենք ոչ թե կեղծ սրտացավությամբ փաթեթավորված բարեփոխման, այլ հոգևոր ինքնության խեղաթյուրման և խեղման հետ։

Այսու, չարածին վտանգը միայն Եկեղեցուն չի սպառնում։ Քանիցս ընդգծել ենք, որ Եկեղեցու հեղինակության և ներքին ինստիտուցիոնալ ինքնավարության խաթարումը նշանակում է նաև ազգային ինքնության հիմքերի խարխլում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմության մեջ մշտապես եղել է ոչ միայն հավատքի կենտրոն, այլ նաև ազգային դիմադրության, մշակույթի, լեզվի և հիշողության պահապան։ Եկեղեցին գոյատևել է նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորներն են կորցրել գահը, երբ Հայոց ցեղասպանություն ու գաղթ են եղել․․․ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ մնացել է, գործել, քանի որ նրա ուժը քաղաքական չէ, այլ՝ հոգևոր։

Այդ իսկ պատճառով Հայոց կաթողիկոսին ներկայացնելը որպես հերթական պաշտոնյա, որին կարելի է փոխել «քաղաքական ճնշմամբ» կամ սպառնալիքներով, նույնքան անիմաստ ու վտանգավոր է, որքան հավատը քաղաքականությամբ փոխարինելը։

Եկեղեցին ունի իր ներքին կառուցվածքն ու կարգը, ավանդույթները, դավանաբանական և ծիսապաշտամունքային հիմնասյուները։ Իսկ արտաքին միջամտությունը՝ հատկապես քաղաքական իշխանության կողմից, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է։

Եթե իշխանությունն իսկապես շահագրգռված է ազգային համախմբմամբ, հոգևոր արժեքների պահպանմամբ և հասարակական կայունությամբ, ապա պետք է հարգի Եկեղեցու ինքնիշխանությունը և չփորձի իր քաղաքական տրամաբանությունն արտահանել հոգևոր տարածք։ Քանզի, ինչպես պատմությունը ցույց է տվել, երբ հավատքը քաղաքականացվում է, հասարակությունները ոչ թե վերածնվում, այլ ներսից քանդվում են։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ կաթողիկոսը վարչապետ չէ։ Եվ միայն այս ճշմարտության վրա կառուցված պետությունն ունի ապագա․․․

Հ․Գ․

Նախորդ՝ «Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը» վերնագրով հրապարակումն ավարտել էինք «Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք» սթափեցնող նախադասությամբ։ Անհրաժեշտ շրջանակները դասեր քաղեցի՞ն։ Ոչ։ Զղջացի՞ն։ Ոչ։ Ապաշխարհեցի՞ն։ Ոչ։ Հայ Եկեղեցու նվիրապետության դեմ իրենց հրապարակային մեղքերից հրաժարվեցի՞ն։ Ոչ։

Ուստի հետևանքներն էլ անխուսափելի են․ առջևում Ս․ Հաղորդության և Ս․ Պսակադրության խորհուրդներն են, խաչեղբայր լինելու առիթները, տնօրհնեքները, հուղարկավորությունները...»։

 

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր