CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ75

Եկեղեցու դեմ ձեռք բարձրացնողը փլատակներում է մնալու. ոտքի՛ կանգնեք, մեր լռությունը այսօր կլինի մեր կործանումը վաղը. հայտարարություն

Եկեղեցու դեմ ձեռք բարձրացնողը փլատակներում է մնալու. ոտքի՛ կանգնեք, մեր լռությունը այսօր կլինի մեր կործանումը վաղը. հայտարարություն

Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, այլևս պարզապես «միջամտություն» չէ. սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։

«2026 թ. հունվարի 4–6-ին Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դավաճան հոգևորականների կողմից բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հակականոնական և հակասահմանադրական հեղաշրջման փորձ եկեղեցու ներսում։

Մենք հայտարարում ենք առանց երկիմաստության. սա պետական դավաճանությանը հավասարազոր քայլ է հոգևոր հարթության վրա։ Փորձ է արվում գլխատել Հայոց Եկեղեցին, զրոյացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը և եկեղեցին վերածել կառավարությանը կից «գրասենյակի»։ Սա ոտնձգություն է դարավոր սրբությունների դեմ, որը հղի է ազգային պառակտման և եղբայրասպան բախումների անդառնալի վտանգով։

Դատապարտում ենք իշխանության ցինիզմը, անընդունելի և անբարոյական ենք համարում պետության ղեկավարի այն հայտարարությունները, որոնք քաղաքացիներին դրդում են պղծել եկեղեցական ծիսակարգը։ Սա հոգևոր ահաբեկչություն է սեփական ժողովրդի հավատքի նկատմամբ։ Պետություն-եկեղեցի սահմանները ջնջելու փորձերը տանում են դեպի բռնապետություն, որտեղ անգամ մարդու խիղճն ու հավատքը պետք է ենթարկվեն քաղաքական կոնյունկտուրային։

Առանձնակի զզվանքով ենք արձանագրում այն տիրադավ ու ուխտադրուժ հոգևորականների վարքագիծը, ովքեր, մոռանալով Աստծո առաջ տված իրենց երդումը, դարձել են քաղաքական պատվեր կատարող գործիքներ։ Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի քայլը՝ միանալ այս խամաճիկային խորհրդին, գնահատում ենք որպես հուդայական դավաճանություն։ Ձեր հիմարության վարկածին հավատացողներ չկան, դուք շատ լավ հասկանում եք, որ ընդունելով հերձվածող «ճանապարհային քարտեզը»՝ դուք ոչ թե բարենորոգում եք, այլ հարվածում եք Մայր Եկեղեցու թիկունքին։ Պատմությունը և սերունդները չեն ներելու այս ուրացումը։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՀՍՏԱԿ Է ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ.

ա. Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին՝ ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՑ։ Դադարեցրե՛ք կեղտոտ խաղերը և պետական լծակների կիրառումը հոգևոր կառույցի դեմ։ Ձեր ամեն մի քայլը, որն ուղղված է եկեղեցու պառակտմանը, արձանագրվում է որպես հանցագործություն պետականության դեմ։

բ. Սթափության կոչ հոգևորականներին. դու՛րս եկեք այդ «ինքնահռչակ» խմբակից, քանի դեռ ուշ չէ։ Մի՛ դարձեք հերձվածի պատճառ, մի՛ վաճառեք ձեր հոգին սատանային։ Հակառակ դեպքում՝ կրելու եք ողջ պատասխանատվությունը՝ թե՛ երկրային, թե՛ երկնային դատաստանի առաջ։

գ. Հայ ժողովրդին. ոտքի՛ կանգնեք։ Սա քաղաքականություն չէ, սա մեր տեսակի պահպանման կռիվն է։ Մեր լռությունը այսօր կլինի մեր կործանումը վաղը։ Թույլ չտա՛նք, որ ազգային դավաճանները պղծեն մեր հավատքի տաճարը։

Եկեղեցու դեմ ձեռք բարձրացնողը փլատակների տակ է մնալու»,- ասվում է հայտարարությունում։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր