CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ61

Եկեղեցու պատիվը խուլիգանությամբ չեն պահում

Եկեղեցու պատիվը խուլիգանությամբ չեն պահում

Օրերս հարցազրույցի ժամանակ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհականները, թեւ ու թիկունք լինելով քահանաների հետ, պետք է իրականացնեն եկեղեցու առաքելությունը:

Այդպիսի մոտեցումը մեր պատմության մեջ նորույթ չէ. մտավորականները, ուսուցիչները, դասախոսները միշտ համագործակցում էին եւ շարունակում են համագործակցել հոգեւորականների հետ՝ Ավետարանի արժեքները ժողովրդին հաղորդելու հարցում: Բայց խոսքով քարոզելն, ինձ թվում է, քիչ է: 

Երբեմն մարդկանց վարքն ավելի մեծ քարոզչական ներուժ է պարունակում, քան խոսքը: Եվ այսօր ինձ թվում է, որ ավետարանական ճշմարտությունները, այսպես ասած, «կյանքի կոչելու» կարեւոր ձեւերից մեկը ատելության եւ վրեժխնդրության հեղեղի մեջ սեփական շիթը չավելացնելն է:

Ընդդիմադիր պատգամավորի օգնականը, որը հարձակվել էր իշխանական լրագրողի վրա, ասում է, որ դրանով նա պահել է եկեղեցու եւ հոգեւորականների պատիվը: Վստահ եմ, որ նա ճիշտ հակառակն էր անում՝ վարկաբեկում էր նրանց, ում իբր ձգտում էր պաշտպանել: Խուլիգանությամբ ոչ մեկի պատիվը պահել հնարավոր չէ: Այդ երիտասարդի քաղաքական կողմնակիցները ավանդույթի համաձայն են հակադարձում՝ «բա որ նրանք…»:

Այո, «նրանց» (իշխանության) պատգամավորները հարձակվում են լրագրողների վրա, նույնն են անում «նրանց» ոստիկանները: «Նրանք» պաշտպանում են «յուրային» լրագրողին եւ արդարացնում են «ոչ յուրային» լրագրողների վրա հարձակումները: Եվ ի՞նչ է դրանից հետեւում: Դուք նույնպե՞ս պետք է այդպես վարվեք: Եթե այո, ապա դուք «նրանցից» որեւէ բանով չեք տարբերվում: 

Ես իմ գաղափարակիցներին իշխանամետների եւ ընդդիմադիրների չեմ բաժանում: Իմ գաղափարակիցներն են բոլոր նրանք, ովքեր միանշանակ, առանց վերապահումների մերժում են բռնությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական՝ հայհոյանքների եւ վիրավորանքների տեսքով: Առանց «բա որ նրանք»-ի: 

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=2EhDUe_xtBY&ab_channel=AravotDaily

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Մենք Մեծ Նշանակություն Ենք Տալիս Բաքվի Հետ Դաշնակցային Հարաբերություններին. Պուտին

28-05-2024 | 14:28

Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. Պուտին
Ես Վերահաստատում Եմ Միացյալ Նահանգների Աջակցությունը Ադրբեջանի Անկախությանը, Տարածքային Ամբողջականությանը Եւ Ինքնիշխանությանը. Բլինքեն

28-05-2024 | 12:35

Ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Բլինքեն
Դեբեդի Եւ Աղստևի Ավազաններում Ջրի Ելքերի Նվազում Է Դիտվել. Շմն

28-05-2024 | 12:13

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄՆ
Ալիևին Կոչ Ենք Անում Ազատ Արձակել Բաքվում Ապօրինաբար Պահվող Բոլոր Հայ Գերիներին. Լեմկինի Ինստիտուտ

28-05-2024 | 11:43

Ալիևին կոչ ենք անում ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին. Լեմկինի ինստիտուտ
Հհ-Ում Խորքային Փոփոխությունների Պահանջով Ընդվզումն Այսօր Վերածվել Է Համաժողովրդական Անհամաձայնության. Հայտարարություն

28-05-2024 | 09:56

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն
Որոնք Են Աղետի Գոտի Հայտարարված Համայնքները

28-05-2024 | 09:55

Որոնք են աղետի գոտի հայտարարված համայնքները
Ադրբեջանցիները Պղծել Են Բերդաձորի Զոհված Ազատամարտիկներին Նվիրված Հուշահամալիրը

28-05-2024 | 09:54

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Այսօր Հրամայական Է, Որ Միասնական, Աննկուն Ու Հաստատակամ Լինենք՝ Ընդդեմ Մեր Կյանքը Փոթորկող Մարտահրավերների․ Գարեգին Բ

28-05-2024 | 09:51

Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ
Արգենտինայի Վարչապետը Հրաժարական Է Տվել

28-05-2024 | 09:49

Արգենտինայի վարչապետը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիան Ստեղծում Է Էներգետիկ Թնդանոթ, Որը Թույլ Կտա Խոցել Անօդաչու Թռչող Սարքերը՝ Ծախսելով 13 Ցենտ

28-05-2024 | 09:41

Մեծ Բրիտանիան ստեղծում է էներգետիկ թնդանոթ, որը թույլ կտա խոցել անօդաչու թռչող սարքերը՝ ծախսելով 13 ցենտ
Այրում Քաղաքն՝ Այսօր

27-05-2024 | 21:39

Այրում քաղաքն՝ այսօր
Դեսպանատներն Արցախցիներին Վիզա Չեն Տալիս

27-05-2024 | 19:09

Դեսպանատներն արցախցիներին վիզա չեն տալիս
Ֆոտոշարք. Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց Կույսերի Հիշատակը 27/05/2024

27-05-2024 | 17:02

Ֆոտոշարք. Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 27/05/2024
Բագրատ Սրբազանի Եպիսկոպոսական Կարգը Պահպանվում Է, Դադարեցված Է Նրա Եկեղեցական Եւ Վարչական Ծառայությունը

27-05-2024 | 15:39

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
Մեր Ծառայությունները, Մարմինները Օպերատիվ Ձևով Արձագանքել Են, Աշխատել Են․ Փաշինյանը Լոռու Եւ Տավուշի Մարզերում Արտակարգ Իրավիճակի Կառավարման Օպերատիվ Շտաբի Նիստ Է Անցկացրել (Տեսանյութ)

27-05-2024 | 15:14

Մեր ծառայությունները, մարմինները օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են․ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել (տեսանյութ)

Նմանատիպ լուրեր

Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. Պուտին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-05-2024

Ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Բլինքեն

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-05-2024

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄՆ

Լուրեր

Calendar28-05-2024

Ալիևին կոչ ենք անում ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին. Լեմկինի ինստիտուտ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-05-2024

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն

Լուրեր

Calendar28-05-2024

Որոնք են աղետի գոտի հայտարարված համայնքները

Լուրեր

Calendar28-05-2024

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը

Լուրեր

Calendar28-05-2024

Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ

Լուրեր

Calendar28-05-2024