CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ83

Եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայաստանը. լռությունն այս դեպքում այլևս չեզոքություն չէ. Դավիթ Անանյան

Եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայաստանը. լռությունն այս դեպքում այլևս չեզոքություն չէ. Դավիթ Անանյան

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները այլևս մտնում են վճռորոշ փուլ։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Սա պետականորեն ծրագրավորված և ուղղորդված քաղաքական օրակարգ է, որի նպատակն է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին և ձևավորել նրա ներսում վերահսկելի ենթակառուցվածք՝ ենթարկված քաղաքական իշխանությանը։

Հոկտեմբերի 26-ին Հովհանավանքում նախատեսվող պատարագը, որը կատարվելու է կարգալույծ քահանայի կողմից և որին հայտարարել է, թե կմասնակցի Հայաստանի վարչապետը, այդ գործընթացի խորհրդանշական մեկնարկն է։ Սա պարզապես հոգևոր արարողություն չէ․ սա փորձ է՝ պետական հովանավորությամբ լեգիտիմացնել Եկեղեցու հակաիրավական տրոհումը և օրինական տեսք տալ ազգային ինստիտուտի ապակայունացմանը։

Այս քայլը վտանգավոր է ոչ միայն հոգևոր դաշտի, այլ՝ ազգային անվտանգության և ինքնության պահպանման տեսանկյունից։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի քաղաքակրթական հիշողության կրողը, մեր լեզվի, մշակույթի և պետականության գոյատևման խարիսխը։ Նրա ինստիտուցիոնալ թուլացումը հավասարազոր է ազգային դիմադրողականության կորուստին։

Արտաքին համատեքստն էլ առավել քան հստակ է։ Թուրքական աշխարհաքաղաքական մտածողության համար Հայ Առաքելական Եկեղեցին եղել է և մնում է գլխավոր խոչընդոտը՝ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կլանման ճանապարհին։ Եվ այսօր, երբ օրվա իշխանությունը գիտակցաբար ներգրավվում է Եկեղեցու դեմ ուղղված գործընթացներում, այն գործում է հենց այդ նույն տրամաբանության սահմաններում՝ հայ ժողովրդի պատմական պաշտպանական կառույցի ներսից ապամոնտաժման ճանապարհով։

Սա այլևս գաղափարախոսական կամ կուսակցական հարց չէ։ Սա մեր հավաքական գոյության, ազգային հիշողության և քաղաքակրթական դիմադրության հարցն է։

Եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայաստանը՝ իր հավատքով, իր պատմությամբ և իր արժանապատվությամբ։ Եկեղեցուն պաշտպանել նշանակում է պաշտպանել Հայաստանը։

Լռությունը այս դեպքում այլևս չեզոքություն չէ՝ այն համաձայնություն է սեփական ինքնության քայքայման հետ»,- գրել է նա:

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
«Հաղթելու Ենք» Կարգախոսը «Օդից Ընկած» Լինելու Մասին Գրառումը Փորձ Է Մաքրել Փաշինյանին Եւ Ցույց Է Տալիս Պատերազմը Կառավարելու Որակը. Բադալյան

10-11-2025 | 13:49

«Հաղթելու ենք» կարգախոսը «օդից ընկած» լինելու մասին գրառումը փորձ է մաքրել Փաշինյանին և ցույց է տալիս պատերազմը կառավարելու որակը. Բադալյան
Bbc-Ի Գլխավոր Տնօրենը Եւ Լրատվական Բաժնի Ղեկավարը Հրաժարական Են Տվել Թրամփի Ելույթի Խմբագրման Պատճառով

10-11-2025 | 13:45

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման պատճառով
Ամն Սենատորները Համաձայնության Են Եկել Դադարեցնել Շաթդաունը

10-11-2025 | 13:41

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել շաթդաունը
Երեկվա Ամենաթարմ Նախընտրական «Սոցհարցումը» Եղել Է Հովհաննավանքի «Պատարագը», Որին Գրեթե Ոչ Ոք Ներկա Չէր. Վահե Հովհաննիսյան

10-11-2025 | 12:11

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր. Վահե Հովհաննիսյան
Վերջ Տալ Ներքին Կոնֆլիկտներին Եւ Վերսկսել Արտաքին Կոնֆլիկտը. Սա Էր Ռոբերտ Քոչարյանի Համեստ՝ Մեկժամանոց Հարցազրույցի Խոստումը. Մարիա Կարապետյան

10-11-2025 | 12:07

Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան
«Պետք Էր Վերապրել Նրա Պայքարը, Ցավը, Հիասթափությունը». Իլոնա Սագիևան Բեմից Պատմում Է Էլվինա Մակարյանի Չիրականացած Երազանքների Մասին

10-11-2025 | 12:06

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին
Եթե Հրապարակվեն Լղ Խնդրի Կարգավորման Փաստաթղթերը, Այդ Օրը Կդառնա Ոչ Թե Ընդդիմախոսների Հաղթանակի, Այլ Հենց Փաշինյանի Քաղաքական Դատավճռի Օրը․ Սուրենյանց

10-11-2025 | 12:02

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը․ Սուրենյանց
Ռուսաստանը Եւ Ամն-Ն Շարունակում Են Երկկողմանի Երկխոսությունը, Սակայն Ոչ Այնքան Արագ, Որքան Ցանկալի Է. Լավրով

09-11-2025 | 14:00

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով
Հայաստանի Նախաձեռնությամբ Յունեսկօ-Ն Ընդունել Է Փոքր Կղզի Զարգացող Պետությունների Միջազգային Օր Հռչակելու Մասին Բանաձևը

09-11-2025 | 13:58

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը
Վաղարշապատում Բարեգործական Արգելքը Խախտելու, Ինչպես Նաև Ընտրակաշառք Տալու Կամ Այլ Ապօրինի Եղանակով Ընտրողի Կամքի Վրա Ազդելու Փորձերը Կարժանանան Իրավական Գնահատականի. Հակակոռուպցիոն Կոմիտե

09-11-2025 | 13:57

Վաղարշապատում բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե
Փաշինյանի Հայտարարությունը Հանձնելու Մասին Է, Ոչ Թե Ստանալու. Անժելա Էլիբեգովա

09-11-2025 | 13:55

Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
Ձեր Տապալումների Հետևանքները Ժողովուրդը Դեռ Շատ Երկար Է «Ճաշակելու». Աբրահամյանն՝ Իշխանությանը

08-11-2025 | 17:40

Ձեր տապալումների հետևանքները ժողովուրդը դեռ շատ երկար է «ճաշակելու». Աբրահամյանն՝ իշխանությանը
Ռուսաստանի Զինվшծ Nւժերը Լայնածավալ Հшրված Են Հասցրել Ուկրաինայի Ռшզմաարդյունաբերական Օբյեկտներին Եւ Դրանց Գործունեությանը Աջակցող Գազային Ու Էներգետիկ Ենթակառուցվածքներին. Ռդ Պն

08-11-2025 | 17:38

Ռուսաստանի զինվшծ nւժերը լայնածավալ հшրված են հասցրել Ուկրաինայի ռшզմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի Առաջին Արբանյակն Ավարտում Է Իր Առաքելությունը Եւ Մտնում Ուղեծրից Անկման (Ապօրբիտացման) Փուլ

08-11-2025 | 13:49

Հայաստանի առաջին արբանյակն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ
«Դուք Ուզում Եք, Որ Ինձ Uպանե՞Ն»․ Բայրամովի Փոխանցմամբ՝ Փաշինյանը Հարցրել Է Ալիևին

08-11-2025 | 13:43

«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

Նմանատիպ լուրեր