CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ205

Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է․ Արմեն Աշոտյան

Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին

Հարց առաջին։ Ի՞նչ կարծիքի եք Նիկոլի հարցազրույցի մասին։

Պատասխան։ Քաղաքական ավանդույթի համաձայն՝ նրա ելույթներին ազատության ժամանակ արձագանքում էի ֆեյսբուքում հատուկ ուղիղ եթերով, իսկ անազատության մեջ՝ առանձին հոդվածով։ Ուստի, քանզի դատարանը հանիրավի արգելել է ինձ ուղիղ եթեր մտնել, այսօր կամ վաղը գուցե վերլուծական նյութ հրապարակեմ։ Բայց հիմա կարճ ասեմ, որ գնալով նրա ինքնահարցազրույցները էլ ավելի անորակ եւ «խուրդա» են դառնում՝ մեր երկրի ներկային եւ կշռին համապատասխան։

Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ է եւ վատ տղա…

Հարց երկրորդ։ Ինչպես կգնահատեք հայտնի էկոակտիվիստ Գրետա Տունբերգի այցը Հայաստան։

Պատասխան։ Այս փուլում Գրետան հանդես եկավ հայկական շահերին համահունչ քաղաքական ուղերձներով, հատկապես՝ Արցախի եւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեմաներով։ Ցավոք, մեր երկրի ղեկը զավթած ռեժիմը գործում, աշխատում եւ քարոզում է ճիշտ հակառակ ուղղությամբ, իսկ միայն ոչ պետական, հանրային սեկտորի ռեսուրսները չեն բավարարում միջազգային նման սելեբրիթիի այցը եւ դիրքորոշումները պատշաճ կապիտալիզացնելու համար։ Տունբերգի այցից, սակայն, նաեւ որոշակի ներքին տագնապ ունեցա։ Չէ՞ որ նա որպես էկոակտիվիստ հետաքրքրված է նաեւ անհետացման եզրին գտնվող եւ մարդկության կողմից ոչնչացման վտանգի տակ հայտնված տեսակներով եւ երեւույթներով։ Այդ տեսանկյունից նրա այցը Հայաստան ակամա դառը սիմվոլիզմ ուներ իր մեջ։

Հարց երրորդ։ Վերջին աղմկահարույց հրաժարականների ֆոնին մի տեսակ տարբերվող էր Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Որպես Հայաստանի աղավաղված դատական համակարգից առ այսօր տուժող անձ՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրա գործունեությանն ու հրաժարականին։

Պատասխան։ Նրա խայտառակ գործունեությունը ԲԴԽ ղեկավարի պաշտոնին շատ է քննարկվել եւ քննադատվել։ Ի դեպ, այդ պաշտոնանկություններից հետո ականատես եղանք նաեւ ոմանց կողմից «ընկած եզերին դանակահարողների» ֆենոմենին, ինչը մշտապես տհաճ երեւույթ է. բան ունեիք ասելու, ասեիք նրանց վերելքի, ոչ թե անկման ժամանակ։ Իսկ Կարեն Անդրեասյանին ուզում եմ շատ անկեղծ շնորհակալություն հայտնել իր՝ նման հրաժարականի եւ նման «հրաժեշտի» խոսքի համար, քանզի դժվար է պատկերացնել, թե ոնց կարելի էր էլ ավելի շքեղ, փառահեղ եւ «անմեղ» կերպով տրաքացնել Հայաստանում «արդար եւ անկախ դատական համակարգի» փուչիկը։ Անդրեասյանի հրաժարականը հաստատեց ոչ միայն ընդդիմադիր գործիչների եւ մամուլի հարյուրավոր պնդումներն ու բացահայտումները այս առնչությամբ, այլեւ բացահայտեց դատական համակարգի խայտառակությունների վրա համառորեն աչք, ականջ եւ բերան փակող դեսպանների ցինիկ երկդիմիությունը։ Մնում է այս փաստը չմոռացվի, չկորչի տեղեկատվական աղմուկի մեջ եւ ամեն պատեհ առիթներով մշտապես մտցվի «ժողովրդավարության վետերոկում» կերուխումի եկած «ֆիրմաչների» ջուխտ աչքերը։

Հարց չորրորդ։ Հասկանում եմ, որ շարունակվող քաղաքական բռնաճնշման եւ տնային կալանքի պայմաններում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվել չեք կարողանում, բայց այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի եք իրականացվող չարեփոխման մասին։

Պատասխան։ Անկախ իմ հարկադիր անշարժ վիճակից հնարավորինս հետեւում եմ մեր պետության կյանքի տարբեր ոլորտներին, եւ ոչ մի տեղ, ոչ մի ոլորտում չկա հուսադրող, դրական, որակյալ որոշում կամ դրա իրականացում։ Երեւանում տրանսպորտային խնդիրը մեր հանրային կյանքում հիմնականում բուռն քննարկվում է՝ համարժեք թանկացման եւ անկառավարելիության աստիճանը բարձրացնող աբսուրդ լուծումների համատեքստում, ի լրումն որոնց կզանկանամ շեշտել այլ, առավել վտանգավոր հանգամանք։ Մեկ, տեխնիկապես անպատրաստ օպերատորին ակամայից փոխանցվում է անձնական տվյալների հսկայական շտեմարան, ինչն ինքնին ավելի թանկարժեք եւ վտանգավոր խարդավանք է, քան 100 դրամը 300 դարձնելը։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դեռեւս 2018 թվականին Դավոսում հայտարարել էր, որ «անձնական տվյալները 21-րդ դարի օգտակար հանածո են»։ Եվ ահա մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են անվճար տրամադրել իրենց տվյալները իշխանությունների կողմից ընտրված մի կոմերցիոն կազմակերպությանը։ Սա իրականում թալան է, թվային թալան, թալանի նոր, «ժամանակակից» ձեւ։ Չմոռանաք նաեւ, որ այդ տվյլաների շտեմարանը կարող է անարգել եւ ուղղորդված կերպով օգտագործվել ոչ միայն կոմերցիոն, այլեւ քաղաքական նպատակներով։ Օրինակ՝ գալիք ընտրություններին։ Այս կապակցությամբ կասկած անգամ չունեմ։

Հարց հինգերորդ։ Ինչո՞վ եք զբաղված տնային կալանքում։

Պատասխան։ Փորձում եմ ընտանիքիս հետ լրացնել 15 ամիսների բռնի բացակայությունս, ինչը իրականում հնարավոր չէ։ Հետեւում եմ ընթացիկ լրահոսին, ցավոք, ավելի քիչ եմ ընթերցում, եւ ավելի շատ՝ դիտում եմ։ Առիթից օգտվելով՝ մի ընկերական խորհուրդ տամ. գիրքը հաղթում է էկրանին, հիշե՛ք սա եւ հետեւե’՛ք այդ կանոնին։ Նյարդայնանում, նեղվում, մտորում եմ երկրիս ներկայի եւ ապագայի շուրջ։ Շարունակում եմ աշխատել եւ սակավաթիվ հասանելի ֆորմատներով փորձել մշտապես օգտակար լինել հասարակությանը եւ պայքարին։ Ջանքեր եմ գործադրում վերասոցիալիզացվելու, ինչը նույնպես լուրջ խնդիր է շատ երկար մենախցությունից հետո։ Մարդկանց հետ շփվելու, հանդիպելու, արտահայտվելու սահմանափակումները այնքան շատ են եւ այնքան արհեստական, որ կարող եմ պնդել, որ թեպետ «տնային կալանք» արտահայտության մեջ «տնային» բառը քաղցր է, բայց «կալանք» երեւույթը մնում է նույնքան անարդար եւ ծանր։




 

  • Լրահոս
  • Close
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ֆրանսիայի Լիլա Քաղաքում Կայացել Է Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցին Նվիրված Ոգեկոչման Պաշտոնական Արարողություն

23-04-2025 | 16:34

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն
Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Երկու Պալատների Անդամները Կառա Վարությանը Կոչ Են Արել Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

23-04-2025 | 16:32

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառա վարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ջահերով Երթն Այս Տարի Տպավորիչ Կլինի

23-04-2025 | 16:29

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԿԼԻՆԻ
Հռոմի Պապի Մարմինը Տեղափոխվել Է Սուրբ Պետրոսի Տաճար

23-04-2025 | 14:39

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար
Բյուրականի Աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի Աստղագիտական Ժառանգություն 2» Խորագրով Միջազգային Գիտաժողով Կանցկացնի

23-04-2025 | 12:32

Բյուրականի աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային գիտաժողով կանցկացնի
Հայաստանն, Ի Տարբերություն Ադրբեջանի, Հրետակոծության Ապացույցներ Է Ներկայացնում. Շվեդ Լրագրող

23-04-2025 | 12:25

Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հրետակոծության ապացույցներ է ներկայացնում. շվեդ լրագրող
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ

Նմանատիպ լուրեր