09-09-2024 | 11:20
«Christie’s» աճուրդի տունն Էլթոն Ջոնի երկրպագուներին առաջարկում է գնել հայտնի երգչի անձնական իրերը։ «Bloomberg» պարբերականը գրում է, որ երգիչն որոշել է վաճառել համերգային զգեստները, աքսեսուարներն ու լուսանկարների հավաքածուն։
«Երգչի անձնական իրերը պահվում էին աստղի Ատլանտայի բնակարանում, որ նա վաճառել է նախորդ տարի,- գրում է լրատվամիջոցն ու հավելում,- Աճուրդը տեղի կունենա Նյու Յորքում փետրվարի 21-23-ը։ Էլթոն Ջոնի երկրպագուներին կներկայացվի աստղին պատկանող 900 իր՝ ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ»:
Պարբերականը գրում է նաեւ, որ ներկայացվող ամենաթանկ իրերից է երգչի «Rolex Daytona» ժամացույցը՝ ադամանդներով եւ նարնջագույն շափյուղաներով, որ գնահատվում է 40.000-60.000 դոլար։ Նախնական նույնքան գին կսահմանվի նաեւ երգչի «Yamaha» դաշնամուրի համար։
Azg.am