CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ512

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը․ ՆԳ նախարար

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ:

Նախարար Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ շնորհավորել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի կապակցությամբ և ներկայացրել համաձայնագրի շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները և առանցքային ձեռքբերումները:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ է եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության ձևավորումը, քանի որ ՆԳՆ ենթակա երեք կառույցների նկատմամբ իրականացվում է խորհրդարանական վերահսկողություն, ինչը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի առջև հաշվետվողականություն։ 

Նա անդրադարձել է ԵՄ օժանդակությամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորմանը․ պարեկային ծառայության ներդրմանը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակման շրջանակում աջակցությանը։

Ոլորտային քաղաքականությունների մշակման տրամաբանության համատեքստում վերջերս հաստատվել է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ․ գործողությունների ծրագիրը» և «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը», ընթացքում է նաև միգրացիոն քաղաքականության կառավարման ուղղությամբ ռազմավարությունը։

Խոսելով ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման ու թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել հանրային վստահությունը, նպաստել հանրային անվտանգ միջավայրի երաշխավորմանը, կայացնել պետական ինստիտուտները:

ՆԳ նախարարը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի մասին, ինչը նոր շունչ կհաղորդի, նոր հորիզոններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։

www.armenpress.am

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր