CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ173

ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին

ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր Բրյուսելում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական Միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու համար: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած  հաղորդագրության մեջ։

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել են Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և արտահայտել իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։ 

Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունել են ԵՄ-ՀՀ նոր գործընկերության օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևորագույն հանգրվան է կապերի խորացման իրենց համատեղ հանձնառության մեջ։ Նրանք նաև գոհունակությամբ նշել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի կողմից վերջերս ընդունված «Եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

 «ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը  և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպաս»՝ The Global Gateway ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ ակնկալվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։ 2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրոյի դիմակայունության և աճի ծրագիրը 50%-ով մեծացրել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը։ 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնության և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով ներդրումները խթանելու համար այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ոլորտային համագործակցության սերտացմանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի ներդրումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լեյենը նաև գնահատել են Հայաստանի շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայունությունը խթանելու ուղղությամբ, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով, ասվում է հաղորդագրությունում:

Առաջնորդները նաև ընդգծել են Հայաստանը Եվրամիության տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում ընդգրկելու հնարավորության կարևորությունը, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակում: Ավելին, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լեյենը շնորհակալություն են հայտնել Հայաստանին սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։

ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնել են շարունակել կոլեկտիվ  ջանքերը այդ ուղղությամբ։ Քննարկումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմադրողականության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը։

«Անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության, ապատեղեկատվության և կիբեռսպառնալիքների անդրադառնալով՝ ԵՄ-ն առաջարկել է համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և օգտագործելու ԵՄ առկա գործիքները։ Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցները հզորացնելու համար 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

 ԵՄ առաջնորդները ողջունել են այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Վերջապես, առաջնորդները եզրահանգման են եկել, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-ՀՀ հարաբերություններում և կոչ արել  շարունակել առաջընթացը ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի այս աշնանը կայանալիք հաջորդ նիստում։

 

 


 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր