15-10-2024 | 12:24
Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանից առաջ, հայտնում է բրյուսելյան EUobserver-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։
Նշվում է, որ ԵՀ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Եկել է ժամանակը վճռական քայլեր ձեռնարկելու դեպի կայուն և տևական խաղաղություն․ Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար»:
Աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, գրում է․ «Առաջվա պես լուրջ խոչընդոտներ կան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքորոշումը խարխլված է»։