CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ337

ԵՄ նոր արագությունը Կովկասում. Կալլասը կժամանի Երևան, իսկ Բաքո՞ւ

ԵՄ նոր արագությունը Կովկասում. Կալլասը կժամանի Երևան, իսկ Բաքո՞ւ

Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերը Երևանում հայտարարել է, որ առաջիկայում Երևան կայցելի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը: Շտայնմայերը չի ասել, թե արդյո՞ք Կալլասի այցը՝ ինչպես իրենը, լինելու է ռեգիոնալ, այսինքն` Երևան և Բաքու: Թբիլիսի, իհարկե, չեն գնում, քանի որ Վրաստանի կառավարող ուժի ու Եվրամիության ղեկավարության հարաբերությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Ըստ Շտայնմայերի՝ Կալլասը Երևան է ժամանում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցեր քննարկելու համար: Այն, որ պատրաստվում է այդպիսի համաձայնագիր՝ հայտնի է վաղուց, դա հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն:

Իհարկե, հայտնի չեն դրա մանրամասները, ինչպես նաև այն, թե այդ համաձայնագրի «հանդեպ» ինչ ճակատագիր է սպասում 2017 թվականին կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրին կամ այսպես ասած «ՍԵՊԱ»-ին: Ընդ որում՝ այդ համաձայնագիրը կատարված է մոտ հիսուն տոկոսով: Այսինքն՝ կա դեռ կատարելու հսկայածավալ աշխատանք, բայց Երևանն ու Բրյուսելը քննարկում են նոր փաստաթուղթ: Հայաստանի ԱԳ նախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե դրանում տեղ է ունենալու անվտանգության բաղադրիչը, ինչն աննախադեպ է: Իհարկե, աննախադեպության մասին հայտարարությունը, թերևս, չափազանցություն է, քանի որ այդ թեման Հայաստանի ու ԵՄ միջև առկա է եղել նաև մինչ այդ, պարզապես հարցն այն է, թե ինչ ծավալով ու տրամաբանությամբ:

Առայժմ, սակայն, հայտնի չէ նաև քննարկվող նոր համաձայնագրի այդ մասը: Խոշոր հաշվով, սակայն, ըստ ամենայնիլ այստեղ էականը քաղաքական համատեքստի փոփոխությունն է: Հայաստանի ու ԵՄ միջև ընդլայնված համապարփակ համաձայնագիրը կնքվել է ռեգիոնալ այսպես ասած նախկին ստատուս քվոյի պայմաններում: Ներկայումս այլ ստատուս քվո է, որտեղ Եվրամիությունը հետապնդում է այլ նպատակներ և ռազմավարական առաջնահերթություններ, որոնք ենթադրում են Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորում: Եթե 2017 թվականի համաձայնագիրը, ըստ էության, ԵՄ ադապտացիան էր գոյություն ունեցող ստատուս քվոյին, ապա նոր համաձայնագրի քաղաքական համատեքստը, թերևս, այն է, որ Եվրամիությունն այդ կերպ արդեն փորձում է մտնել առավել նախաձեռնողական ռեժիմի մեջ, որը մտված է արդեն առավել «առաջանցիկ» տրամաբանությամբ սպասարկել այն առաջննահերթությունները, որ ունի ԵՄ-ն աշխարհաքաղաքականության իմաստով: Այդ հանգամանքներն ու դրանց մոտիվացիոն հիմքն առավել խթանվում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ դիմակայության արդյունքում:

Ակնառու է, որ նոր իրողություններում Բրյուսելն իր այդ քաղաքականության հենման կետ դիտարկում է Հայաստանը: Սա մի կողմից ավելացնում է հնարավորությունները, մյուս կողմից՝ մարտահրավերները, որովհետև ԵՄ ներկայիս ղեկավարության քաղաքականության համար Հայաստանն ինքնին նպատակ չէ, այլ միջոց՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա «կոմբինացիան» ստանալու համար: Երևանի համար սա իսկապես բարդ մարտահրավեր է՝ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությամբ առավելագույնը կարողանալ կորզել հնարավորությունների մասով, և զրոյացնել կամ առնվազն նվազագույնի հասցնել մարտահրավերները, որ գոյություն ունեն ԵՄ ռազմավարության ամբողջության մեջ:

www.1in.am

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր