17-09-2024 | 08:28
«Ուկրաինացիները անհանգստանալու կարիք չունեն։ ԵՄ օգնությունը Ուկրաինային կշարունակվի ավելի շատ ու ավելի ուժեղ, քան երբևէ», – ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ հստակ խոսելու են Իսրայել-Գազա հակամարտության, Գազայում պատերազմի դադարեցման մասին՝ որպես խաղաղության գործընթացի կարևոր մաս։