CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ476

Ընչաքաղցություն

Ընչաքաղցություն

Աքեմենյան Պարսկաստանի թագավորներից Դարեհ Բ-ին է վերագրվում այն միտքը, թե հայերին հաղթել անկարելի է, նրանց պետք է բաժանել, այսինքն՝ պառակտել: Դարեհից շուրջ 25 դար հետո, այսօր, եթե հարց տանք՝ իսկ ի՞նչպես է կարելի հայերին բաժանել ու պառակտել, պատասխանը հնչում է ինքնաբերաբար՝ օգտվելով նրանց ընչաքաղցությունից, մի հատկանիշ՝ որի մեջ մտնում են թե՛ փողասիրությունը, թե՛ կաշառասիրությունը եւ թե մնացյալ բոլոր հոռի բարքերը՝ փառասիրություն, քինախնդրություն եւ այլք:

Ազգային արժանապատվության տեսակետից վիրավորական այս բնորոշումները բնականաբար ու բարեբախտաբար չեն կարող տարածվել մեր ժողովրդի դարավոր պատմության երկայնքին ու լայնքին: Միշտ ճշմարիտ եւ արդիական է մնում մեր Պատմահոր արձանագրությունը, թե «Բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս՝ արժանի գրոց յիշատակի»: Այսուհանդերձ, արագ որեւէ հայացք մեր հին ու նոր պատմության դրվագներին՝ կարող է երեւան հանել վատոգի այնպիսի գործեր եւ արարքներ, որոնց համար ընդմիշտ ամաչել եւ ամաչելու է մեր ժողովուրդը:

Այդ ու նման գործերի եւ արարքների ականատեսն ու վկան դարձանք եւ դեռ մնում ենք վերջին շրջանում, երբ մի  խումբ երիտասարդներ, ոմանք անկեղծորեն, գեղեցիկ նպատակադրումով թերեւս, ուրիշներ՝ թելադրված, հանձնարարված կամ պարզապես արկածախնդրաբար, տիրացան իշխանությանը ամբողջությամբ, բոլոր լծակներով՝ իրենց իսկ սերմանած ատելության հողի վրա: Ու քանի որ ոչ միայն փորձի պակասի, այլեւ պակասամտության ախտով էին տառապում, իրարահաջորդ աններելի սխալներ գործեցին երկրի պաշտպանության, դիվանագիտության, արտաքին հարաբերությունների, ներքին կարգուսարքի, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության, Սփյուռքի հետ կապերի, տնտեսության, հարկահավաքության ու հարակից ասպարեզներում, վրա տալով հայրենիքի մի մասը, հարցականի տակ դնելով այլ մասեր, խլելով մեր ավանդական ինքնավստահությունը:

Իշխանություն եւ ժողովուրդ, չքավորներ եւ հարուստներ, տարանջատ, իրար ատող խմբավորումներ, այլախոհների դեմ հալածանք, քաղաքական հետապնդումներ, տեղեկատվական միջոցների հսկողություն եւ խափանումներ շարունակվում են անընդհատ, միաժամանակ քաջալերելով ոչնչապաշտությունը՝ ազգայինից, հոգեւորից, հեռանկարայնությունից զրկելով լայն զանգվածներին: Պառակտումը, որի մասին խոսել է օտար եւ թշնամի Դարեհ թագավորը, էլ ո՞նց է լինում:

Գլխավոր պատճառը, ըստ ինձ, ընչաքաղցությունն է: Պետական պաշտոնը շփոթվում է կամ հավասարեցվում փող շահելու, ստացվածքներ ձեռքբերելու հետ: Հին հիվանդություն՝ որն այժմ ծավալվել է ահռելի չափերով, ստացել նորանոր դրսեւորումներ, առաջին հերթին վարակելով իշխող խավին, այսպես կոչված՝ երկրի ղեկավարությանը: Այո, այդ նույն խավի ներսում այս օրերին արձանագրված ու դեռ շարունակվող խլրտումները արդյունք են ընչաքաղցություն կոչվող ախտին, որի անխուսափելի զոհն է դառնում պետությունը, ժողովուրդը, հայրենիքն ու մեր ապագան:

Ո՞վ եւ ովքե՞ր են արմատախիլ անելու ներքին այդ փտախտը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր