16-01-2025 | 14:20
Բռնի տեղահանված արցախցիներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականներով նրանք գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո և կարող են օգտվել միջազգային պաշտպանությունից՝ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, որը չի կարող փոխանցվել Ադրբեջանին. տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը
«Սա լրացուցիչ պաշտպանության միջոց է ճանապարհորդելիս: Նման տեղեկանք արդեն տրվել է ավելի քան 53 հազար քաղաքացու»,- ասաց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, ապա, նրա խոսքով, պարզեցված ընթացակարգեր են կիրառվել. Քաղաքացիություն ստանալու համար ընդամենը 735 դիմում է ներկայացվել։