CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ409

Ընթանում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը.

Ընթանում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը.

Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ․ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ Այն «փոխզիջումների» և «զիջումների» փաթեթները, որոնք դրված են եղել 2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին, այդ բովանդակությունը եղել է հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենա։  Որովհետև այն փաթեթը, որը գոյություն է ունեցել 2016 թվականի օգոստոսի դրությամբ, հետևյալի մասին է եղել, որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ավելի ձգել և մի մոտիկ տեղից կապել։ Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել։ Խոսում եք կապիտուլյացիայի մասին, ապա ինչպե՞ս է կապիտուլյացիա եղած երկրում ընտրություններ եղել և ընտրությունների արդյունքում մանդատ եք ստացել, եկել եք այստեղ նստել ու հարց եք տալիս ու դրա համար աշխատավարձ եք ստանում»,- ասաց Փաշինյանը։

«Երբ 3+3 ձեւաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, մենք որոշեցինք մասնակցել, ինչը քննադատվեց, բայց դա ճիշտ որոշում էր»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է:

Անդրադառնալով Իրանի հետ ՀՀ հարաբերություններին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք բնականոն են, ոչ թե «քաղաքական որոշման արդյունք եւ հետեւանք»․ «Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ մեր հարաբերությունների մասին։ Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Ճիշտ ռելսերի վրա արտաքին քաղաքականություն ենք վարում․ մենք չենք մերժում որեւէ ուղղությամբ որեւէ հարաբերություն, բայց որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա։

«Խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունը հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, որովհետև այդ կետերին անդրադարձել եմ տարբեր առիթներով՝ ասուլիսներում, ելույթներում, հարցուպատասխաններում։ Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա։ Չեմ կարող պահել այդ թուղթը և ասել, թե յուրաքանչյուր կետում ինչ է գրած։ Դա աշխատանքային փաստաթուղթ է։ Եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, նշանակում է, որ առնվազն այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի, և դա միակողմանի բացահայտելը կոռեկտ չէ։ Իսկ մնացած մասերով ամեն ինչ հրապարակել ենք։  Այս փաստաթղթում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին և այլն և այսպես շարունակ։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»։

 

 

 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր