16-01-2025 | 14:20
Հայ-թուրքական սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը. հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում։