CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ145

«Ընտրություններին երկու օրակարգ է լինելու». Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, ըստ Կարեն Քոչարյանի

«Ընտրություններին երկու օրակարգ է լինելու». Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, ըստ Կարեն Քոչարյանի

Ընդդիմության դաշտում նոր հայտ ներկայացրած ուժերը դեռեւս չեն հայտարարել քաղաքական քայլերի մասին, բոլորը դեռ հասարակական հիմունքներով են մտել դաշտ, խոսքը «Մեր ձևով»–ի մասին է, «Միասնության թևերի» մասին է, էլի նոր ինչ–որ ուժեր կան երիտասարդական։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Այս ֆոնի վրա բավականին պասիվ են ավանդական քաղաքական  ուժերը, այդ թվում նաև խորհրդարանական ուժերը։ Ժամանակը ցույց կտա՝ ինչ են ուզում անել։ Ես կարծում եմ այնուամենայնիվ նրանք չեն միավորվելու մեկ ուժի ներքո, այսինքն մեկ դաշինքով չեն հանդես գալու։ Ավելին բավականին շատ են լինելու մասնակիցները։ Խնդիրն այն է, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, որն իրոք ընդդիմադիր է և իրոք իրոք փոփոխություն է ուզում, ընտրություններից առաջ ճիշտ հաշվարկի իր ուժերը, որովհետև եթե գնա առանձին և չհավաքի անհրաժեշտ 4 կամ 8 տոկոսները, դա իշխանության օգտին է լինելու։ Դա լինելու է փոշիացում։ Ես ինքս, որպես մարտավարություն, կողմ եմ, որ չգնան բոլորը նույն բանով, թող գնան շատ տարբեր թևերով՝ ռացիոնալ, օպտիմալ քանակի թևերով: Դա կլինի երևի հինգ-վեց թև: Այստեղ խնդիրն այն չէ, թե ովքեր լինեն, այլ այն, որ չփոշիացնեն ձայները։ Իսկ եթե անցնեն ու հետո միավորվելով հաղթեն իշխանությանը, դա ճիշտ կլինի։ Այդ որոշումները պետք է կայացվեն մայիսին»,–ասաց նա։

Կարեն Քոչարյանը նկատեց, որ հայաստանյան քաղաքական դաշտում ամենացավոտ թեման ամբիցիաներն են. «Հայաստանի պայմաններում շատ քչերին է տրված լինել քաղաքական դաշտում ու չունենալ ամբիցիա։ Արդեն 30 տարի է, ես տեսնում եմ, որ բոլորը ընտրություններից առաջ քեզ համոզում են, որ տես, հեսա ինչ եմ անելու, իսկ հետո «կռուտիտը» գտնում են, թե ինչու այդպես չեղավ։ Ցավոք, հետո չեն ընդունում, չեն վերլուծում, թե ինչու այսպես եղավ»։

Քաղտեխնոլոգը նկատեց, որ 2018–ից հետո Նիկոլ Փաշինյանը մնացել է ընդդիմադիր լրագրող, լավագույն դեպքում ընդդիմադիր պատգամավոր, իսկ նախկին իշխանություններն էլ մնացել որ որպես իշխանություն, իրենց մեջ այդ առումով բան չփոխվեց. «Սովորաբար իշխանությունը իր քաղաքական գործողություններում ամեն ինչ փորձում է հաշվարկել, այսինքն, ռիսկը տանում է զրոյականի։ Իսկ ընդդիմությունը միշտ ավելի ռիսկային է, չի հաշվարկում շատ բաներ, ավելի այն էնտուզիազմի, էմոցիաների, հա, պահի տակ է գործում։ Այսօրվա մեր ընդդիմությունը գործում է որպես իշխանություն, ինքը մինչև վերջ եթե չհաշվարկի, թե սա ինչ ռիսկեր կարա պարունակի, ինքը չի գնում որևէ գործողության»։

Հարցին՝ այս ընտրությունը ինչի՞ մասին է լինելու, ո՞ր օրակարգով, ո՞ր գաղափարը կաշխատի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Իմ կարծիքով, ընտրություններին երկու օրակարգ է լինելու՝ անվտանգություն և սոցիալ-տնտեսական կենցաղային խնդիրներ։ Ես չունեմ լայն, լուրջ սոցիալական ուսումնասիրություն, պարզապես շփվելով տարբեր խավերի հետ, տարբեր տեղերում, թե Երևանում, թե մարզերում, ստացել եմ այդ տպավորությունը։

Ընտրությունների գնացող քաղաքական ուժերը պետք է առավելագույնս փորձեն շփվել հասարակության հետ և փորձեն անմիջական շփումների ժամանակ մարդկանց շատ ուղիղ հարցնեն, իսկ ի՞նչն է իրենց հետաքրքրում։ Դա առավելագույն հստակ սոցիոլոգիական հարցում է լինելու իրենց համար, ստանան պատասխանները ու այդ պատասխանների վրա կառուցեն արդեն իրենց ծրագրերը։

Եթե չլինեն  նոր մտքեր, ապա Նիկոլ Փաշինյանի՝ իբր խաղաղություն բերելու օրակարգով էլ  բոլորը կգնան ընտրության»։

www.news.am 

 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր