CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ233

Երբ չկա համակարգային մոտեցում. «Առավոտ»

Երբ չկա համակարգային մոտեցում. «Առավոտ»

Այս լուսանկարը ես արել եմ մի քանի օր առաջ Դավիթաշենում, Տիգրան Պետրոսյան փողոցի առաջին «կանգառում», որտեղ ես իջնում եմ՝ ճանապարհս այլ տրանսպորտով շարունակելու համար:
 «Կանգառ» բառը չակերտների մեջ եմ դնում, որովհետեւ այն, ըստ էության, գոյություն չունի: Այն տարածքը, որտեղ մենք՝ ուղևորներս, պետք է ավտոբուսների սպասենք, զբաղեցված է մեքենաներով, եւ մենք կա՛մ վազվզում ենք մայթից երթեւեկելի մաս, կա՛մ էլ հավաքվում ենք երթեւեկելի մասում, որտեղ հաճախ կուտակվում են իրար հետ մրցող ավտոբուսները: Ճիշտ նույն վիճակն է Դավիթաշենի բոլոր մնացած «կանգառներում»: Այս ամենի մասին գրում եմ, որովհետեւ վստահ եմ՝ տրանսպորտի եւ կայանման տեղի վարձը բարձրացնելուց առաջ պետք է լուծել մի քանի խնդիրներ:
 Հակառակ դեպքում նախ՝ պարզ չէ, թե ինչի համար ենք մենք ավելի թանկ վճարում: Երկրորդ՝ եթե խնդիրը երթեւեկությունը բարելավելն է եւ մեր կյանքը թեթեւացնելը, ապա դրական փոփոխությունները պետք է լինեն շոշափելի:
 Իսկ իրականության մեջ, օրինակ՝ Կենտրոնում կայանատեղերի համար աստղաբաշխական (միջին խավի համար) գումար դնելը որեւէ ձեւով չի նպաստել քաղաքի այդ հատվածի «բեռնաթափմանը»: Բարեփոխումների արդյունքում պետք է հստակ լինի, թե որտեղ են «իսկական» կանգառները: Դրանք պիտի համապատասխան տեսք ձեռք բերեն, այլ տրանսպորտային միջոցների կայանելն այնտեղ պետք է խստորեն արգելվի: Կանգառները պետք է կահավորվեն, ունենան չվացուցակներ, լուսատախտակներ, որտեղ գրված կլինի, թե երբ է գալիս այս կամ այն տրանսպորտը (ոչ թե երբ է գնացել, ինչպես մետրոյում է, այլ երբ է գալու): Իմ հեռախոսի մեջ ներբեռնված ուղեվարձը պետք է կիրառելի լինի տրանսպորտի բոլոր տեսակների համար (ներառյալ մետրոն): 
Դրանից հետո միայն կարելի է մտածել ողջամիտ թանկացումների մասին: Ավել փող վերցնելը եւ ոչ մի բան չանելը նույն տրամաբանության մեջ է, ինչ տարիներ առաջ ուղեվարձը 150 դրամ սարքելու փորձերը: Այն հանգամանքը, որ 10 տարի առաջ «ակտիվիզմ» կար, իսկ հիմա չկա, գործի էությունը չի փոխում: Համակարգային մոտեցման բացակայությունը «պատահական» իմպրովիզացիայի տպավորություն է թողնում:
 Բուհերը եւ գիտական հիմնարկները շատ են, եկեք թիվը կրճատենք: «Շատ են» ո՞ր նպատակի համար: Այդ նպատակը ի՞նչ քանակ է պահանջում: Հնարավո՞ր է դա հաշվարկներով ապացուցել: Առանց այդ հարցերին պատասխանելու՝ կարելի է ջութակահարին եւ գինեկոլոգին նույն լսարանում նստեցնել: Շատ ուժեղ «տնտեսվարում» կլինի:


Արամ Աբրահամյան

«Առավոտ»

  • Լրահոս
  • Close
Այս Տարի Հհ Դեսպանություն Կբացվի Հունգարիայում Եւ Հունգարիայի Դեսպանություն՝ Հհ-Ում. Ագ Փոխնախարար

16-01-2025 | 14:20

Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար
Փաշինյանը Կմասնակցի Դավոսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումին. Ալիևի Անունը Ցանկում Նույնպես Կա Հայտնել

16-01-2025 | 14:09

Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին. Ալիևի անունը ցանկում նույնպես կա հայտնել
Ադրբեջանի Շինծու Մեղադրանքները Կոծկում Են Լղ-Ի Ժողովրդի Դեմ Հանցագործությունները․ Օկամպո

16-01-2025 | 12:06

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Ագ Փոխնախարարն Ամն Միջազգային Զարգացման Գործակալությունում Ներկայացրել Է Հհ Կառավարության «Խաղաղության Խաչմերուկ» Նախագիծը

16-01-2025 | 09:58

ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ադրբեջանի Ագն-Ն՝ Բաքվում Հայերի Ջարդերի Մասին Հայաստանի Ագն-Ի Հայտարարության Մասին

16-01-2025 | 09:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին
Կտեսնեք, Որ Առաջիկայում Մինսկի Խումբը Կլուծարվի, Հհ-Ն Տվել Է Իր Համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան

16-01-2025 | 09:51

Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

15-01-2025 | 12:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրապարակվել Է Հհ-Ամն Ռազմավարական Համագործակցության Փաստաթղթի Ամբողջական Տեքստը

15-01-2025 | 09:52

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Էդուարդ Շարմազանով. Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերության Կանոնադրության Ստորագրումը Հհ-Ին Չի Պաշտպանելու Հնարավոր Ագրեսիայից

15-01-2025 | 09:45

Էդուարդ Շարմազանով. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից
Հակված Ենք Ամրապնդել Հհ Ինքնիշխանության Պաշտպանությունն Իր Համապատասխան Տարածքում. Բլինքեն

15-01-2025 | 09:40

Հակված ենք ամրապնդել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում. Բլինքեն
Հհ-Ամն Ռազմավարական Գործընկերությունը Չպետք Է Սպառնալիքներ Ստեղծի Այլ Պետությունների Համար

15-01-2025 | 09:38

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը չպետք է սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար
Ռդ-Ում Հայ Գործարարները Խորապես Մտահոգված Են Եատմ-Ից Հայաստանի Հնարավոր Դուրս Գալու Վերաբերյալ Քննարկումներից. Սամվել Կարապետյանի Հայտարարությունը

14-01-2025 | 14:36

ՌԴ-ում հայ գործարարները խորապես մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Սերգեյ Լավրովը Հայտարարել Է Արարատ Միրզոյանի՝ Ռդ Սպասվելիք Այցի Մասին

14-01-2025 | 14:27

Սերգեյ Լավրովը հայտարարել է Արարատ Միրզոյանի՝ ՌԴ սպասվելիք այցի մասին
Համբերության Բաժակը Լցվել Է. Ի՞Նչ Կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»

14-01-2025 | 12:45

Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
Արարատ Միրզոյանը Եւ Էնթոնի Բլինքենը Կստորագրեն Ռազմավարական Գործընկերության Փաստաթուղթ

14-01-2025 | 11:40

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ

Նմանատիպ լուրեր