CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ270

Երբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդ

Երբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդ

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայատարարությանը, որ «եկեղեցիները «չուլանացված» են.

«Մեծ ցավով և մտահոգությամբ լսեցինք մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած այն արտահայտությունը, ըստ որի՝ մեր եկեղեցիները «չուլանացված» են։

Այս խոսքը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն է, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։

Երբ նման խոսքը հնչում է պետության ղեկավարի շուրթերից, այն կորցնում է կենցաղային բնույթն ու դառնում է արժեքային ազդակ, որը ցավալիորեն նսեմացնում է այն հարգանքը, որ դարեր շարունակ վայելել է Եկեղեցին՝ որպես համազգային սրբություն: «Չուլան» կոչել եկեղեցիները նշանակում է նսեմացնել մի սրբություն, որը տևականորեն սնուցել է մեր ժողովրդի հոգևոր կյանքը պատերազմներում, գաղթերի մեջ, ճնշումների օրոք։ Այդպիսի բառապաշարը ծառայում է հանրային գիտակցության մեջ սրբազան երևույթների արժեզրկմանը, հոգևոր դաշտի ապասրբայնացմանը, ինչը չի կարող անարձագանք մնալ։

Հարկ է նաև ընդգծել՝ սա պարզապես լեզվական վրիպում չէ։ Երբ երկրի ղեկավարը խոսում է եկեղեցու մասին նման բառապաշարով, նա անուղղակիորեն խաթարում է պետություն-եկեղեցի փոխադարձ հարգանքի հիմնախարիսխը և վտանգում հասարակության հոգևոր հավասարակշռությունը։

Որպես Սյունյաց թեմի առաջնորդ՝ վստահեցնում եմ վարչապետին (եթե, իհարկե, վարչապետի ասածը վերաբերում է Սյունյաց թեմի որևէ եկեղեցու), որ մեր եկեղեցական կյանքը ոչ միայն չի «չուլանանում», այլև, ընդհակառակը, հոգևոր զարթոնք է ապրում։

Սյունյաց վանքերն ու եկեղեցիները վերանորոգվում են, աղոթատները կենդանի են՝ լի հավատացյալներով, պատարագներին մասնակցությունն օրեցօր աճում է, իսկ հոգևորականները անխոնջ կերպով ծառայում են իրենց սուրբ առաքելությանը։ Կրթական, երիտասարդական և բարեգործական ծրագրերը նոր շունչ են հաղորդում համայնքային կյանքին, հատկապես՝ մեր սահմանամերձ բնակավայրերում։

Ինչ վերաբերում է վարչապետի ակնարկին՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Սյունյաց թեմի որևէ եկեղեցում երբևէ մահճակալ չի եղել։ Մեր սրբավայրերը բացառապես աղոթքի և հոգևոր ներկայության վայրեր են։

Վերջապես, եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցիներն ամայի են կամ անտեսված, ապա միգուցե արժե ներհայեցողաբար հարցնել՝ ինչ ենք արել մենք՝ որպես իշխանավորներ, քաղաքացիներ և հավատացյալներ՝ մեր հոգևոր տներն արժանապատվորեն պահպանելու և կենդանի պահելու համար։

Եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում»։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր