CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ120

Էրդողան-Փաշինյան տանդեմը ընդդեմ հայության

Էրդողան-Փաշինյան տանդեմը ընդդեմ հայության

Ի մի բերելով Նյու Յորքում օրերս կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման (ըստ ոմանց՝ տեսակցության) շուրջ առկա ոչ բավարար տվյալները՝ կարելի է ասել, որ այն նախաձեռնվել էր Թուրքիայի նախագահի կողմից, նպատակ ունենալով նա՛խ ստուգել կամ վերստուգել այսպես կոչված խաղաղության պայմանագրի, «Զանգեզուրյան միջանցքի» եւ հարակից հարցերի նկատմամբ Փաշինյանի վստահելիության չափը, ապա, երկրորդ, օգտագործել նրա պատրաստակամությունը ծառայելու ընդդեմ հայության պահանջատիրական շրջանակների եւ առաջին հերթին՝ սփյուռքահյության դեռեւս չուծացված զանգվածի:

Արդարեւ, ինչպես հատուկ է թուրքական բնավորությանը, այս անգամ էլ կարեւորություն էր տրված սիմվոլիզմին: Նկատի ունեմ տեսակցության համար ընտրված վայրը՝ «Թյուրք էվին», «Թուրքական տունը», որը Մ. Նահանգներում հանդիսանում է թուրքական լոբբիինգի եւ դավադրական ծրագրերի մշակման որջ: Թուրքական սիմվոլիզմին մաս էր կազմում նաեւ Հայաստանի գործող իշխանության ղեկավարի հետ Էրդողանի փոխանակած լայնաժպիտ, սիրազեղ ողջագուրումը, վերջինիս նորընծա՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» վերնագրով գրքի ընծայումը, դրա՝ սեղմվելը Նիկոլի կրծքին՝ որպես անստգյուտ գանձ կամ… ավետարան…

Հեռուստալուսանկարչական տեսախցիկների դիմաց կատարված այդ բեմադրությունը, իմ կարծիքով, ուներ գլխավոր նպատակ՝ ցույց տալ բոլորին եւ ի մասնավորի սփյուռքահայությանը, որ Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կատարված իրողություն է արդեն, խաղաղության ու համագործակցության գործընթացը՝ անբեկանելի, եւ պատերազմական իրավիճակի ու հայկական հրոսակախմբերի խժդժությունների (սա Էրդողանի սիրած եւ ամեն Ապրիլի 24-ի կրկնած բանաձեւն է) հետեւանքով Թուրքիայում տեղի ունեցած «տխուր եւ ցավալի դեպքերը» (սա նույնպես Էրդողանի սիրած բնորոշումներից է), անցյալին են պատկանում եւ որեւէ աղերս չունեն ո՛չ Ցեղասպանության եւ ո՛չ էլ երկու երկրների սիրալի՜ր հարաբերությունների հետ, մանավանդ որ վերջնականապես փակված է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության էջը: Ու բոլոր նրանք, հայ թե օտար, որոնք դեռեւս խոսում ու պահանջում են Ցեղասպանության ճանաչում, պարզապես խանգարում են երկու ժողովուրդների խաղաղ գոյակեցությանը, երկու երկրների զարգացմանը:

Եվ արդեն, այդ այցի նախորդ օրը ՄԱԿ-ի ամբիոնից, այն նույն ամբիոնից, որտեղից Փաշինյանն արտասանել էր իր խորիմա՜ստ «Ապագա կան», Էրդողանը մոտավորապես վերոհիշյալ միտքն էր արտահայտել, զգուշացնելով «խանգարիչներին»…

Իսկապես տարակուսելի հարց է. Նիկոլ Փաշինյանը «Թյուրք էվի» այցելելու ընթացքում զգա՞ց, որ ինքը Էրդողանի աջ ձեռքի երեք մատներով՝ ծանոթ կոմբինացիան է դարձել ընդդեմ սփյուռքահայության եւ ողջ հայության: Ուզում եմ հավատալ, թե Փաշինյանը չի գիտակցել, որ ինքն օգտագործվում եւ դառնում է սուլթանական Թուրքիայում բազմիցս օգտագործված «հայը հայի դեմ» սխեմայի մասնակից, գործիք, ծանոթ չլինելով մեր ժողովրդի պատմությանը: Թեեւ, ավելացնեմ, անմեղսունակ լինելն էլ չի ներվում պետական ղեկավարին, ո՛րեւէ ղեկավարի:

Ժամանակն է հետդարձ կատարելու, փոխելու իր քաղաքականությունը, քաղաքական իր թիմը, եւ կամ՝ պարզապես հեռանալու ասպարեզից, ինչը ամենամեծ նպաստը կլինի հայ ժողովրդին ու հայոց պետությանը: Այլապես՝ դաժան է լինելու, ոչ միայն իր, այլեւ բոլորիս կյանքը, եւ ամենագլխավորը՝ մեր պետականության կյանքը, նույնիսկ՝ գոյությունը:

«Ազգ»մ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Պետք Է Ամեն Ինչ Անենք՝ Խուսափելու Գրոտեսկային Անարդարությունից. Նուբար Աֆեյան

17-01-2025 | 19:30

Պետք է ամեն ինչ անենք՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից. Նուբար Աֆեյան
Փաշինյանը Պուտինին Պարզաբանել Է Հայաստանի Վերջին Քայլերը՝ Եմ Հետ Հարաբերությունների Համատեքստում

17-01-2025 | 14:48

Փաշինյանը Պուտինին պարզաբանել է Հայաստանի վերջին քայլերը՝ ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում
Բազում Քաշքշուք` Վասն… Ուղեւորատոմսի

17-01-2025 | 13:06

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի
Փեզեշքիանը Ժամանել Է Մոսկվա. Ստորագրվելու Է Իրան-Ռդ Համապարփակ Ռազմավարական Գործընկերության Մասին Համաձայնագիր

17-01-2025 | 12:29

Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա. ստորագրվելու է Իրան-ՌԴ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր
Բաքվի Բանտում Ապօրինի Պահվող Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի Ուղերձը

17-01-2025 | 09:36

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Սահմանազատման Հանձնաժողովները Հանդիպել Են

17-01-2025 | 09:34

Սահմանազատման հանձնաժողովները հանդիպել են
Հայաստանի Շահերն Ու Հայ Ժողովուրդը Եմ-Ին Առհասարակ Չեն Հետաքրքրում. Դիտորդներն Իրականացնում Են Հակառուսական, Հակաադրբեջանական, Հակաիրանական Առաքելություն. Զախարովա

17-01-2025 | 09:30

Հայաստանի շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. Զախարովա
Այս Տարի Հհ Դեսպանություն Կբացվի Հունգարիայում Եւ Հունգարիայի Դեսպանություն՝ Հհ-Ում. Ագ Փոխնախարար

16-01-2025 | 14:20

Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար
Փաշինյանը Կմասնակցի Դավոսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումին. Ալիևի Անունը Ցանկում Նույնպես Կա Հայտնել

16-01-2025 | 14:09

Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին. Ալիևի անունը ցանկում նույնպես կա հայտնել
Ադրբեջանի Շինծու Մեղադրանքները Կոծկում Են Լղ-Ի Ժողովրդի Դեմ Հանցագործությունները․ Օկամպո

16-01-2025 | 12:06

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Ագ Փոխնախարարն Ամն Միջազգային Զարգացման Գործակալությունում Ներկայացրել Է Հհ Կառավարության «Խաղաղության Խաչմերուկ» Նախագիծը

16-01-2025 | 09:58

ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ադրբեջանի Ագն-Ն՝ Բաքվում Հայերի Ջարդերի Մասին Հայաստանի Ագն-Ի Հայտարարության Մասին

16-01-2025 | 09:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին
Կտեսնեք, Որ Առաջիկայում Մինսկի Խումբը Կլուծարվի, Հհ-Ն Տվել Է Իր Համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան

16-01-2025 | 09:51

Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

15-01-2025 | 12:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրապարակվել Է Հհ-Ամն Ռազմավարական Համագործակցության Փաստաթղթի Ամբողջական Տեքստը

15-01-2025 | 09:52

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Նմանատիպ լուրեր