15-10-2024 | 12:24
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթաբի հետ:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի հարցին, ինչպես նաև Գազայի հատվածի և Լիբանանի շուրջ տիրող իրավիճակին՝ Իսրայելին մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Իսրայելի՝ իրավունքին և օրենքին հակառակ օկուպացիայի և անեքսիայի փնտրտուքների դեմ մեր վերաբերմունքը ցույց տալը բոլոր պետությունների և միջազգային կառույցների առաջնային պարտականությունն է: Մենք այս ընթացքում պետք է լինենք Լիբանանի ժողովրդի և կառավարություն կողքին»,-ասել է նա: