17-01-2026 | 13:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծագած կոնֆլիկտն ու եկել է այն եզրակացության, թե Ալիևը շահագրգռված չէ, որ լարվածությունը խորանա։
«Պարոն Ալիևը շատ զգույշ և խոհեմ քայլեր է ձեռնարկում, շահագրգռված չէ, որ լարվածությունը պահպանվի կամ խորանա։ Ես դա հասկացել եմ նրա հայտարարություններից, նա հակված է, որ խնդիրը կարգավորվի»,- լրագրողներին ասել է Էրդողանը։
Նա հավելել է, թե Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի ու Ռուսաստանի շուրջ ծավալվող զարգացումներին, նույնիսկ հանդարտության կոչ է ուղղել «երկու կողմերին» ու վստահություն հայտնել, որ թե՛ Պուտինը, թե՛ Ալիևը, «ունեն բավականաչափ խոհեմություն՝ հաղթահարելու համար խդիրները»։
www.aysor.am