CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ311

Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը». Օսկանյան

Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը». Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է․

«2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմում ծանր պարտությունը նվաստացման գագաթնակետն էր, բայց պարզվեց, որ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին նախ բանավոր և շուտով, անկասկած, կհանձնի գրավոր։

Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը»։

Ես ուզում եմ՝ մի պահ մենք բոլոր մեզ թափ տանք և հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն, աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ղեկավարը խոստանում է ներում շնորհել իր պատմական հողի վրա սերունդներով (հազարամյակներով) ապրած ժողովրդի ընտրյալներին, այն ժողովրդի, որի նկատմամբ տասնամյակներ կիրառվել են ամենադաժան բռնությունները՝ փորձելով նրանց կտրել իրենց իսկ պատմական հողից, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ ԱՄՆ-ը ողջունո՞ւմ է այս քայլը։

Պետք չէ մեղադրել Միացյալ Նահանգներին։ Այստեղ մի մեղավոր կա․ դա Հայաստանի ներկա իշխանություններն են։ Այս նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է։ Ես կարծում եմ, որ ողջ հայությունն այսօր չունի այլ գերակա խնդիր, քան իր ձայնի բարձրացումն է Հայաստանի իշխանությունների կողմից արվող պատմական այս անարդարությունների դեմ և պահանջը՝ հրաժարվելու Արցախի հանձնման գործընթացից։

ՄԱԿ-ի անդամ 90-ից ավելի երկիր կա, որոնք մտել են այդ կազմակերպություն որոշակի սահմաններով։ Ներկայում աշխարհում գոյություն ունի 50-ից ավելի տարածքային վեճ, ինչը նշանակում է, որ գոյություն ունեն առնվազն երկու տասնյակ զույգ-երկրներ, որոնք տարածքային չկարգավորված խնդիրներ ունեն։

Բացառությամբ մի քանիսի՝ այդ բոլոր զույգ-երկրներն ունեն դիվանագիտական հարաբերություններ, մեծավ մասամբ՝ նաև բարեկամական նորմալ կապեր։

Այս պահին Նիկոլ Փաշինյանը Քիշնևում է։ Չգիտեմ՝ փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է։

Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի խուսափել Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Դրա համար կան հիմնավոր պատճառներ, ինչը շատ հասկանալի և ընկալելի է բոլորի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, դա պետք է ստորագրի վերապահումով, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի անդառնալի ազգային ողբերգություն»։

  • Լրահոս
  • Close
«Թշնամու Հանդեպ Ատելությունը Մեզ Առաջ Մղեց». Եղիշե Կիրակոսյանը Հաագա-Ում Մեջբերել Է Ալիևի Հայատյաց Խոսքը

16-04-2024 | 13:41

«Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց». Եղիշե Կիրակոսյանը ՀԱԱԳԱ-ում մեջբերել է Ալիևի հայատյաց խոսքը
Գրողներն Իրավական Ուժով Կպայքարեն Հասնելու Արդարությանը

16-04-2024 | 11:22

Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Ամն-Ը Հայտարարել Է, Որ Իրանը Իսրայելի Վրա Հարձակման Մասին Չի Նախազգուշացրել

16-04-2024 | 07:48

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել
Զելենսկին Անտեսել Է Ամն Փոխնախագահի Խնդրանքը

16-04-2024 | 07:39

Զելենսկին անտեսել է ԱՄՆ փոխնախագահի խնդրանքը
Поедет Ли Пашинян 7 Мая На Инаугурацию Путина?

15-04-2024 | 20:09

ПОЕДЕТ ЛИ ПАШИНЯН 7 МАЯ НА ИНАУГУРАЦИЮ ПУТИНА?
Այն, Ինչ Հերքում Է Հհ Ագն-Ը, Հաստատում Են The Times-Ը, Dailymail-Ը

15-04-2024 | 18:30

Այն, ինչ հերքում է ՀՀ ԱԳՆ-ը, հաստատում են The Times-ը, DailyMail-ը
«Եպհ-Ի Ու Բժշկականի Պատմական Շենքերը Պետք Է Գործեն, Իսկ Կոնսերվատորիան Եզակիության Կետ Է». Վահրամ Դումանյան

15-04-2024 | 16:29

«ԵՊՀ-ի ու բժշկականի պատմական շենքերը պետք է գործեն, իսկ կոնսերվատորիան եզակիության կետ է». Վահրամ Դումանյան
Հրկիզել Են Ֆրեզնոյի «Արարատ» Հայկական Գերեզմանատունը. Այնտեղ Թաղված Է Նաև Սողոմոն Թեհլիրյանը

15-04-2024 | 15:11

Հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. այնտեղ թաղված է նաև Սողոմոն Թեհլիրյանը
Լոնդոնի Հետ Ներգաղթյալների Հարցով Բանակցելու Մասին Հրապարակմանը Պատասխանել Է Հհ Ագն-Ը

15-04-2024 | 13:31

Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ը
Նախագահականում Դիմավորել Են Ղազախստանի Նախագահին

15-04-2024 | 11:00

Նախագահականում դիմավորել են Ղազախստանի նախագահին
Դանիայի Դաշտերից Մեկում Հայտնաբերել Են «Ալեքսանդր Մեծի» Հնագույն Բրոնզե Դիմանկարը

15-04-2024 | 09:30

Դանիայի դաշտերից մեկում հայտնաբերել են «Ալեքսանդր Մեծի» հնագույն բրոնզե դիմանկարը
Մերօրյա Նոր Ռիխտերը` Երևանում

15-04-2024 | 00:59

Մերօրյա նոր Ռիխտերը` Երևանում
Երևանում Կանցկացվի Պարի «Ծաղկունք» Միջազգային 5-Րդ Փառատոնը

14-04-2024 | 21:05

Երևանում կանցկացվի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը
Ամն-Ը Սխալվեց, Երբ Որոշեց, Որ Կարող Է Վնասել Պուտինին

14-04-2024 | 09:03

ԱՄՆ-ը սխալվեց, երբ որոշեց, որ կարող է վնասել Պուտինին
Իրանը Խոստանում Է Կրկնապատկել Իսրայելին

14-04-2024 | 07:32

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին

Նմանատիպ լուրեր

«Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց». Եղիշե Կիրակոսյանը ՀԱԱԳԱ-ում մեջբերել է Ալիևի հայատյաց խոսքը

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-04-2024

Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը

Լուրեր

Calendar16-04-2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել

Միջազգային լուրեր

Calendar16-04-2024

Զելենսկին անտեսել է ԱՄՆ փոխնախագահի խնդրանքը

Միջազգային լուրեր

Calendar16-04-2024

ПОЕДЕТ ЛИ ПАШИНЯН 7 МАЯ НА ИНАУГУРАЦИЮ ПУТИНА?

Տարածաշրջանային լուրեր

Calendar15-04-2024

Այն, ինչ հերքում է ՀՀ ԱԳՆ-ը, հաստատում են The Times-ը, DailyMail-ը

Միջազգային լուրեր

Calendar15-04-2024

«ԵՊՀ-ի ու բժշկականի պատմական շենքերը պետք է գործեն, իսկ կոնսերվատորիան եզակիության կետ է». Վահրամ Դումանյան

Լուրեր

Calendar15-04-2024