CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ69

Երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են. մեր վարքագծով պետք է նպաստենք հարգալից, համերաշխ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ

Երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են. մեր վարքագծով պետք է նպաստենք հարգալից, համերաշխ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Այս տոնն առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ամենօրյա և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հետևողական, նպատակային և համատեղ ջանքեր։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից եմ համարում երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Կարևորում եմ յուրաքանչյուր երեխայի ձայնը լսելի դարձնելը, երեխաների ակտիվ ներգրավվածությունը՝ իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացներում, կրթական, մշակութային, սոցիալական կյանքում։

Առավել քան երբևէ կարևոր է ներառական, խթանող և անվտանգ միջավայրի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է արժանապատվորեն զարգանալ՝ հեռու բուլինգից, խտրականությունից, անհանդուրժողականությունից ու այլ բացասական երևույթներից։

Անհրաժեշտ է ձեռնարկել համապարփակ և արդյունավետ քայլեր՝ կրթական բարենպաստ միջավայր ձևավորելու և բոլոր երեխաների՝ ներառական զարգացմանը նպաստելու ուղղությամբ։

Հատուկ կարևորում եմ նաև այն երեխաների իրավունքների լիարժեք իրացումը, որոնք բնակվում են մարզերում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում։

Նրանց համար պետությունը պետք է իրականացնի մշտական խթանող միջոցառումներ և ունենա հստակ պետական քաղաքականություն, այդ թվում՝ կրթության, առողջության պահպանման, մշակութային միջոցառումներին մասնակցելու և հանգիստի իրավունքները երաշխավորելու համար։

Հարգելի՛ մեծահասակներ,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեզանից յուրաքանչյուրի օրինակելի վարքագծի դերակատարությունը երեխաների խնամքն ու դաստիարակությունը պատշաճ կազմակերպելու հարցում։

Մշտապես եմ նշում, որ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են։

Մեր ամենօրյա վարքագծով պետք է նպաստենք հարգալից, համերաշխ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։

Սիրելի՛ երեխաներ,

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Թող ձեր մանկության աշխարհում երբեք չպակասեն անկեղծ ժպիտը, սերը, երազելու համարձակությունն ու արժանապատիվ ապրելու հնարավորությունները»,- ասվում է ուղերձում։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Իսրայելը Պնդում Է, Որ Լիակատար Վերահսկողություն Ունի Թեհրանի Օդային Տարածքի Նկատմամբ

16-06-2025 | 15:15

Իսրայելը պնդում է, որ լիակատար վերահսկողություն ունի Թեհրանի օդային տարածքի նկատմամբ
Գլխավոր Դատախազը Նիդերլանդների Դեսպանի Հետ Քննարկել Է Համագործակցության Հեռանկարները

16-06-2025 | 15:10

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Պեզեշքիան. Իրանի Ժողովուրդը Պատերազմը Չի Սկսել Եւ Չի Էլ Ցանկացել Այն

16-06-2025 | 13:10

Պեզեշքիան. Իրանի ժողովուրդը պատերազմը չի սկսել և չի էլ ցանկացել այն
Իսրայելը Թերագնահատել Է Կորուստներից Հետո Վերախմբավորվելու Իրանի Ունակությունը.

16-06-2025 | 13:00

Իսրայելը թերագնահատել է կորուստներից հետո վերախմբավորվելու Իրանի ունակությունը.
Երեւանում Ընթանում Է Պետություն-Եկեղեցի Հարաբերությունների Խնդրին Նվիրված Քննարկում

16-06-2025 | 12:27

Երեւանում ընթանում է պետություն-եկեղեցի հարաբերությունների խնդրին նվիրված քննարկում
Կանադայում Մեկնարկում Է G7 Գագաթնաժողովը. Նախատեսվում Է Թրամփ-Զելենսկի Հանդիպում

16-06-2025 | 12:09

Կանադայում մեկնարկում է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է Թրամփ-Զելենսկի հանդիպում
Պատմության Մեջ Առաջին Անգամ Մեծ Բրիտանիայում Mi6-Ի Ղեկավարի Պաշտոնը Կին Կզբաղեցնի

16-06-2025 | 12:08

Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնի
Իսրայելի Պաշտպանության Բանակը Հայտարարել Է, Որ Ավարտել Է Իրանի Տարածքին Ավիաhшրվածների Լայնածավալ Ալիքը

16-06-2025 | 12:07

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիաhшրվածների լայնածավալ ալիքը
Իրանի Գործողություններն Իսրայելի Դեմ Կշարունակվեն Մինչև Թշնամու Ռեժիմի Լիակատար Ոչնչացումը. Իհպկ

16-06-2025 | 12:06

Իրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ
Իրանում Եւ Իսրայելում Զոհերի Շրջանում Հհ Քաղաքացիներ Լինելու Մասին Տվյալներ Այս Պահին Չկան. Հհ Ագն

15-06-2025 | 19:43

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Հայկական Եռագույնը Տոկունության Եւ Ինքնության Խորհրդանիշ Է. Հհ–Ում Ամն Դեսպանատուն

15-06-2025 | 13:48

Հայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն
Ակնկալվում Է, Որ Իրանի Դեմ Իսրայելի Գործողությունը Կտևի «Շաբաթներ, Այլ Ոչ Թե Օրեր»

15-06-2025 | 13:43

Ակնկալվում է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողությունը կտևի «շաբաթներ, այլ ոչ թե օրեր»
Մենք Լուծումը Տեսնում Ենք Համբերությամբ 2026Թ.-Ի Ընտրություններին Սպասելու Մեջ. Պոլսո Հայոց Պատրիարք

15-06-2025 | 13:38

Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ. Պոլսո հայոց պատրիարք
Իրան-Իսրայել Hակամարտությունն Աստիճանաբար Վերածվում Է Բազմաշերտ Պատերшզմի. Իրանագետ

15-06-2025 | 12:45

Իրան-Իսրայել hակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերшզմի. իրանագետ
Պատրաստ Ենք Համաձայնագրի, Որը Կկանխի Միջուկային Զենքի Ստեղծումը, Բայց Եթե Համաձայնագրի Նպատակն Է Զրկել Իրանին Միջուկային Իրավունքներից, Պատրաստ Չենք. Արաղչի

15-06-2025 | 12:44

Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. Արաղչի

Նմանատիպ լուրեր