15-10-2024 | 12:24
Սեպտեմբերի 17-ին «Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: