08-12-2024 | 15:58
Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա. այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, դա Երեւանին ստիպում է ընտրություն կատարել Արեւմուտքի թելադրած՝ Միջազգային քրեական դատարանից բխող պարտավորությունների, մյուս կողմից՝ քաղաքական հարցերի միջև, ինչպիսիք են Ռուսաստանի հետ երկխոսությունը եվրասիական ինտեգրման շրջանակներում։
«Ուստի մենք նախատեսում ենք և հուսով ենք ստանալ համապատասխան երկկողմ երաշխիքներ մեր հայ գործընկերներից, ինչի մասին Երևանում բոլորին քաջ հայտնի է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։