08-12-2024 | 15:58
Բռնությունը մեզ համար մերժելի է և անընդունելի՝ լինի ֆիզիկական բռնություն, թե խոսքով. ավագանու այսօրվա նիստն սկսեց Տիգրան Ավինյանը։
Նա նկատի ուներ երեկվա ավագանու նիստին տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքը, որը շարունակվել է նաև քաղաքապետարանի միջանցքներում։
Երեկ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը «Մայր Հայաստան» դաշինքից Սոնա Աղեկյանին անվանել է «կոյուղաջրերի թագուհի», ինչին հաջորդել է քաշքշոցն ու տուրուդմփոցը։
Տիգրան Ավինյանն այսօր զգուշացում տվեց երեկվա ծեծկռտուքի մասնակիցներ Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին։
Երեկ ծեծկռտուքով ընդմիջված ավագանու նիստը շարունակվեց այսօր։ Առաջինը ելույթ ունեցավ «Մայր Հայաստան» դաշինքից Մեսրոպ Մանուկյանը։ Ըստ երեկ տարածված տեսանյութերի՝ հենց նրա վրա է եղել հարձակումը։
Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ հետևողական է լինելու, որպեսզի իրավական ուժով բոլորը պատժվեն, այդ թվում՝ Երևանի վարչական շրջանների այն ղեկավարները, որոնք իրենց պահել են «վերջին խուժանի պես»։