14-10-2024 | 14:26
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հիշեցնենք, որ 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքներն իրականցվում են բարերարի միջոցներով՝ ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ։ Տեղում վերականգնման նախագծի հեղինակը և բարերարի ներկայացուցիչը ներկայացրել են իրականացված աշխատանքները, քննարկվել են ընթացիկ մասնագիտական հարցեր։ Նախատեսվում է վերականգնման աշխատանքներն ավարտել 2025 թվականին։