10-11-2025 | 13:49
Երևանի կենտրոնում՝ ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։
«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։
Ուստի՝ շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- նշել է նա։
www.aysor.am