08-12-2024 | 15:58
Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում անցկացվող «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ փառատոն-մրցույթին, որին այս տարի բացառապես մասնակցում էին նախորդ փառատոնների առաջին մրցանակակիրները, արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։
ԵՊԿԵ-ն հրավեր էր ստացել մասնակցելու այս տարվա փառատոնին որպես պատվավոր, դեռևս 2022 թվականին առաջին մրցանակին արժանացած երգչախումբ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ Վարշավայում և Բելիստոկում, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։
Փառատոնին մասնակցությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Երևանի պետական կամերային երգչախմբի մամուլի հաղորդագրություն