CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ289

Երևանի պետական կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելուն դեմ ենք. արվեստի բուհերի մասով պետք է այլ որոշում լինի. ռեկտոր

Երևանի պետական կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելուն դեմ ենք. արվեստի բուհերի մասով պետք է այլ որոշում լինի. ռեկտոր

Մենք բուհն ակադեմիական քաղաք տեղափոխելուն, իհարկե, դեմ ենք. ամբողջ հանրությունը, բուհի անձնակազմը, ուսանողությունը, ես և ղեկավարությունը դեմ ենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով բուհի հնարավոր օպտիմալացման և ակադեմիական քաղաք տեղափոխելու լուրերին։

Ըստ նրա՝ ինքն ինքնանպատակ դեմ չէ բուհի տեղափոխությանը։

«Մենք քաղաքի կենտրոնում արդեն բնական կլաստեր ենք։ Ընդամենը մեկ փողոց հատելով՝ հայտնվում ենք Օպերայի շենքում, երաժշտական դպրոցների հարևանությամբ ենք։ Ամբողջ աշխարհում է այսպես՝ արվեստի բուհերը պետք է տեղակայված լինեն քաղաքի սրտում, ինչպես բոլոր երկրներում է»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։

Կոնսերվատորիայի ռեկտորը միաժամանակ հիշեցրեց՝ իրենց բուհի շուրջ խոսակցություններ, քննարկումներ եղել են դեռևս երկու և ավելի տարի առաջ, ուրեմն ինչո՞ւ է հիմա նման աղմուկ բարձրացվում։

«Ես պետականորեն որևէ ծանուցում չեմ ստացել, քննարկումները սաղմնային փուլում են, և այս ամենը թիրախավորված լրատվական հարձակում եմ համարում։

Մենք մեր պաշտոնական դիրքորոշումը և առաջարկները դեռևս անցած տարի  ներկայացրել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։  Գիտության կոմիտեին էլ գրավոր ներկայացրել ենք վերջերս՝ 3-4 շաբաթ առաջ։ Դրանք բավական երկար, հանգամանորեն քննարկված հիմնավորումներ են»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց ՝ իրենք բոլորովին դեմ չեն, որ ակադեմիական քաղաքում տեղակայվի Կոնսերվատորիայի երաժշտական որևէ ֆակուլտետ, ավելին՝ իրենք պատրաստ են ամեն ինչով օգտակար լինեն, բայց թիրախավորված հայտարարությունները, որ Կոնսերվատորիայի շենքը վաճառվել է, տեղին չեն։

«Պետությունն իր միջոցներով բուհի շենքի հիմնանորոգում է իրականացնում։ Մի հատվածը հիմա հիմնանորոգման փուլում է։ Իսկ լուրերը, որ յուրաքանչյուր սենյակ ունի լոգարան, սանհանգույց և այլն, իրականությանը չեն համապատասխանում։ Հրաշալի հիմնանորոգված է տանիքը, ամեն բան ընթացքի մեջ է, և այդ հատվածն ամռանը պետք է որ արդեն հանձնվի»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ աղմուկ-աղաղակով հարցին չես օգնի, հակառակը՝ պետք է համոզիչ փաստարկենր ներկայացնել ԿԳՄՍՆ-ին։

«Կրկնում եմ՝ ես որևէ ցուցում չեմ ստացել, սա ուղղակի փուչ աղմուկ է, և ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ հատուկ արձագանքեմ սրան։ Թեև վաղը համակոնսերվատորիական հանդիպում եմ հայտարարել։ Ե՛վ ուսանողները, և՛ դասախոսները, եթե ասելիք ունեն, թող գան, խոսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»,- նշեց նա։

Հարցին՝ եթե արվեստի բուհերի օպտիմալացման արդյունքում Երևանի պետական կոնսերվատորիան այնուամենայնիվ վերակազմավորվի և տեղափոխվի ակադեմիական քաղաք, ինքը կհամակերպվի, թե՞ կպայքարի դրա դեմ, Սոնա Հովհաննիսյանը պատասխանեց՝ ինքը, որպես բուհի ղեկավար, կարծում է, որ այդ նպատակով հատկացվող միջոցները պետք է ուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը, բուհն ավելի գրավիչ դարձնելուն, ինչպես նաև համակարգային փոփոխություններին։

«Եթե մենք ունենանք բարեկարգ շենք, դրսից լավ հոսքեր կունենանք։ Այդպես պետք է զարգացնենք մեր որակը։ Իմ տեսակետը սա է։ Ո՞նց կարող է պատահի, որ պետությունը հիմնանորոգի բուհի շենքը, մենք նեղություններ կրենք, սեղմված երկու հերթով աշխատենք, շաբաթ օրերը ևս դարձնենք աշխատանքային, հետո վեր կենանք, դուրս գանք այս շենքից։

Չեմ կարծում, որ սա իրատեսական է։ Կարծում եմ, որ արվեստի բուհերի մասով պետք է այլ որոշում լինի, և ես հավատում եմ, որ կլինի։ Ախր Կոնսերվատորիան փակել չեն որոշել, չկա այդ որոշումը։ Նման բնա չկա, ինձ հիմա էլ նյութեր են ուղարկում, որ Կոնսերվատորիան, իբրև, փակվել է։ Սա հիմարություն է, սուտ է։ Ես այդ ասեկոսներին չեմ պատրաստվում պատասխան տալ. այնքանով եմ պատասխանում, որ աղմուկը մեծ է։ Ես նաև հայտարարություն եմ տարածել»,- ամփոփեց Սոն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի է դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման եւ կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխումով:

«Արվեստների» ուղղության մեջ են մտնում

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը

  • Լրահոս
  • Close
Պուտինը Եւ Ալիևը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Հարաբերությունների Կարգավորման Հարցը

08-10-2024 | 13:49

Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Cop29-Ին Ընդառաջ Երևանում Ակցիաներ Կանցկացվեն Հայ Ռազմագերիների Անհապաղ Ազատ Արձակման Պահանջով

08-10-2024 | 12:30

COP29-ին ընդառաջ Երևանում ակցիաներ կանցկացվեն հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջով
Քպ-Ն Հաշվետվություն Է Ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից Եւ Մյուսներից

08-10-2024 | 11:39

ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից
Իլոն Մասկը Ցանկություն Է Հայտնել Համագործակցել Հայկական Տեխնոլոգիական Համայնքի Հետ

08-10-2024 | 11:35

Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ
Հապկ Ագ Նախարարների Խորհրդի Նիստը Մեկնարկել Է

07-10-2024 | 13:51

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է
Թուրքիան Ռազմագործողություն Է Իրականացրել Իրաքի Հյուսիսում

07-10-2024 | 11:48

Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Արարատ Միրզոյանը Մեկնել Է Մոսկվա. «Բայրամովի Հետ Առանձին Հանդիպում Նախատեսված Չէ»

07-10-2024 | 11:45

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»
«Սրբազան Շարժման» Հանրահավաքի Մասնակիցները Երթով Շարժվեցին Դեպի Սահմանադրական Դատարան

06-10-2024 | 21:35

«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Ամն Հայոց Արևելյան Թեմ

06-10-2024 | 19:59

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հայաստանը Պետք Է Հնարավորինս Արագ Վերացնի Իր Սահմանադրությամբ «Ամրագրված Տարածքային Պահանջների Խնդիրը».Ադրբեջանի Նախագահի Հատուկ Ներկայացուցիչ

06-10-2024 | 13:40

Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը».Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Իսրայելը Հարվածել Է Գազայում Համաս-Ի Հրամանատարական Կետին

06-10-2024 | 13:37

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին
Ադրբեջանը Մեղադրել Է Հայաստանին Եւ Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությունը Չարաշահելու Մեջ

06-10-2024 | 11:37

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին և Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ
Կարեն Բեքարյանն Ընդունել Է Պետրոս Ղազարյանի Հարցազրույցի Հրավերը

06-10-2024 | 10:16

Կարեն Բեքարյանն ընդունել է Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հրավերը
Ֆրանկոֆոնիայի 19-Րդ Գագաթաժողովի Շրջանակներում Կազմակերպության Լիիրավ Անդամ 54 Պետություններ Համերաշխություն Են Հայտնել Հայաստանին Եւ Խաղաղության Գործընթացին

06-10-2024 | 10:14

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին
Ակնկալում Ենք Նատօ-Ի Հետ Գործընկերության Ամրապնդում Եւ Մեր Պաշտպանական Ներուժի Բարձրացում. Հհ Ագն

05-10-2024 | 20:38

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Նմանատիպ լուրեր